Ընդդիմության տրամաբանությամբ Արցախը փրկվելու է Հայաստանի վերացման հաշվին: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը:
Չիբուխչյանի խոսքով՝ Ռուսաստանի ներկայացուցիչները Հայաստանում փողոցով փորձում են հեղաշրջում անել․ «Քոչարյանը Արցախի փրկությունից է խոսում, բայց ժամանակին մտել է Քի վեսթի մեջ, այսօր էլ՝ Միութենական պետության: Արցախի կարգավիճակի հարց բարձրացնելու համար բնակչության թիվը պետք է ավելացնել: Հայաստանը չի կարող որևէ տարածքային նկրտում ներկայացնել Ադրբեջանին»: