Եվրամիությունը Մոլդովային կտրամադրի 150 մլն եվրոյի չափով մակրոֆինանսական օգնություն։ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների և ինտեգրման հանձնաժողովը չորեքշաբթի հավանություն է տվել բանակցությունների մեկնարկին և այդ հարցով հուշագրի ստորագրմանը, հայտնում է MOLDPRES-ը։
Մոլդովայի և Եվրամիության միջև փոխըմբռնման հուշագիրը նախատեսում է 150 միլիոն եվրոյի չափով ֆինանսական օգնության տրամադրում։ Այդ գումարի մի մասը կտրամադրվի որպես դրամաշնորհ, մյուս մասը՝ որպես վարկ։ Գումարը կնպաստի Մոլդովայի տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև՝ կօգտագործվի բյուջետային կարիքները հոգալու համար։
Ֆինանսական օգնությունը կտրամադրվի երկուսուկես տարի ժամկետով՝ փոխըմբռնման հուշագրի՝ ուժի մեջ մտնելու առաջին օրվանից։ Ապրիլի 6-ին Եվրախորհրդարանը և Եվրամիության խորհուրդը որոշում են ընդունել, որով նախատեսվում է լրացուցիչ մակրոֆինանսական օգնություն տրամադրել Մոլդովային՝ Ուկրաինա ռուսական ներխուժման հետևանքների համատեքստում։