
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ, եթե նա բանակցությունների հանդեպ անկեղծ ու լուրջ մոտեցում ցուցաբերի: Այս մասին Բայդենը խոսել է Սեուլում՝ Հարավային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Պատրաստ կլինեմ արդյոք հանդիպել Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ՝ կապված կլինի նրանից, թե արդյոք նա անկեղծ է ու որքանով է լուրջ տրամադրված»,- հայտարարել է Բայդենը:
Նրան նախորդող նախագահը՝ Դոնալդ Թրամփը 2018-ին պատմական հանդիպում էր ունեցել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի՝ քննարկելու ապամիջուկայնացման խնդիրը: