Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Երկխոսությունը կհանգեցնի քաղաքական դաշտի խոշորացման

«Միանշանակ, ես երկխոսությունը դրական եմ համարում, որովհետև սա անմիջական կոնտակտ է հակառակորդ քաղաքական ուժերի միջև, և սեղանի մոտ նստել ու խոսելը շատ ավելի լավ է, քան մեկն օգտագործում է ԶԼՄ, մյուսն էլ՝ Թատերական հրապարակը: Ժամանակն է, որ մարդիկ նստեն դեմ-դիմաց և ասեն միմյանց այն, ինչ ունեն»,- ՀԱԿ-իշխանություն երկխոսությունն այսպես գնահատեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Այդուամենայնիվ, Մելիքյանին չի բավարարում երկխոսության օրակարգը, որովհետև այն սահմանափակված է միայն ընտրությունների հարցով, ինչն, ըստ բանախոսի, Հայաստանի համար որևէ խնդիր չի լուծում. «Մինչև մենք չհասկանանք, թե որ պայմաններն են ստիպում ամեն անգամ ընտրությունները կեղծել, և Հայաստանն, ի վերջո, ինչու է վերածվել կոռուպցիոն կառավարման համակարգ ունեցող պետության, մենք որևէ արդյունք ակնկալել չենք կարող»:

Արման Մելիքյանի կարծիքով՝ կողմերը նստել են սեղանի մոտ՝ վստահ լինելով, որ այս երկխոսության մեջ հաղթողն հենց իրենք են լինելու: Սակայն, ըստ Մելիքյանի, երկխոսությունը արդյունք բերի թե չբերի կողմերին, Հայաստանի հանրության համար այն օգտակար է, քանզի եթե ՀԱԿ-ը և իշխանությունը կարողանան գալ խելամիտ լուծումների, դա կբխի հանրության շահերից: Իսկ եթե կողմերն ընդունելի լուծումների չհանգեն, Մելիքյանն համոզված է, որ անգամ այդ դեպքում հանրությունը կշահի, քանզի երկուսի վարկն էլ կընկնի, և այլընտրանքային ուժի պահանջարկը շատ ավելի ակնհայտ կդառնա:

Միլիքյանը նաև նկատեց, որ եթե երկխոսության կողմերը գան ինչ-որ հանրագումարի, դա կհանգեցնի քաղաքական դաշտի խոշորացման. «Բոլոր մանր-մունր քաղաքական տզրուկ կուսակցությունները դուրս կմղվեն դաշտից, և դա դրական է: Մենք կարիք ունենք պատասխանատու, լուրջ քաղաքական ուժերի, դրանք մենք առայժմ չունենք, բայց այս պրոցեսը կարող է այդպիսի քաղաքական ուժեր ստեղծի»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ շեշտեց, որ երկխոսությունն անհրաժեշտ է, և ինքը հույս ունի, որ այն ամեն դեպքում անպտուղ չի լինի. «Նույնիսկ եթե բոլոր հարցերում հնարավոր չլինի գալ ընդհանուր հայտարարի, ամեն դեպքում այն հանգամանքը, որ հակադիր բևեռներում գտնվող քաղաքական ուժերը միասին փորձում են բանավիճել և ընդհանուր խնդիրներ լուծել, արդեն դրական է»:

Մինասյանը նշեց, որ իրենք արտահերթ ընտրությունների մասին հարց չեն դրել, այլ գտնում են, որ ընտրությունների մասին խոսելն ու բանավիճելը կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում