Այսօր ՀՀ կառավարության նիստում երեք որոշմամբ ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ավելի վաղ ընդունած իր որոշումներում, որոնցով սահմանվել են քաղաքացիական օդանավով ռազմական նշանակության արտադրանքի օդային փոխադրում իրականացնելու, օդային երթևեկության կազմակերպման, աէրոնավիգացիոն կապի և դիտարկման, աէրոնավիգացիայիօդերևութաբանական ապահովման, աէրոնավիգացիոն տեղեկատվության ծառայություն իրականացնող կազմակերպություններին, վտանգավոր բեռների օդային փոխադրման, դրանց սպասարկումն իրականացնող կազմակերպություններին և նման բեռների օդային փոխադրումն սպասարկող կազմակերպություններին թույլտվություն տալու կարգերը։
Փոփոխությունները թելադրված են կառավարության գործարար միջավայրի բարելավման հերթական քայլերին վերաբերող որոշմամբ, որի համաձայն՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար սահմանված կանոնադրություն, պետական գրանցման վկայական և դրանց պատճեններ ներկայացնելու պարտավորությունը համարվում է կատարված, եթե պետական մարմին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը։









































