
Գերմանիայի կառավարող կոալիցիան համաձայնեցրել է Գերմանիայի նախկին կանցլեր Շրյոդերի դեմ պատժամիջոցները, ով, չնայած ուկրաինական պատերազմին, հրաժարվում է թողնել իր պաշտոնը Ռուսաստանի պետական կոնցեռններում։ Բունդեսթագում իշխող կոալիցիան համաձայնության է եկել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի վերաբերյալ, ով քննադատության է ենթարկվել Ռուսաստանի ղեկավարության հետ մտերմության համար։ Բյուջետային հանձնաժողովի անդամները հայտնել են, որ դաշնային կառավարությունների նախկին ղեկավարները «ապագայում այլևս չեն ապավինի իրենց կարգավիճակին», այլ կկենտրոնանան պարտավորությունների շարունակական կատարման վրա:
Նրանք բացատրել են, որ Շրյոդերն այլևս չի կատարում նախկին կանցլերի որևէ պարտավորություն, ուստի հիմքեր չկան՝ նրան աշխատողներով և գրասենյակով ապահովելու համար։ Այդ պատճառով Բունդեսթագում կառավարության նախկին ղեկավարի բյուրոն կփակվի, սակայն նախկին կանցլերը կշարունակի թոշակ ստանալ և թիկնազոր ունենալ։ Այս դրույթը պետք է պաշտոնապես ընդունվի բյուջետային հանձնաժողովի նիստում, իսկ դաշնային բյուջեում փոփոխություններ կկատարվեն մայիսի 19-ի նիստում։