Wednesday, 24 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Օլիգարխները «տապալում» են Սարգսյանին

Օգոստոսն արդեն ավարտվում է, և ավարտվում է այն հերթական ժամկետը, կամ հետաձգված ժամկետը, որ գնաճի նվազման առումով սահմանեցին կառավարությունն ու ԿԲ-ն՝ ի պատասխան գները նվազեցնելուն ուղղված քայլերի մասին Սերժ Սարգսյանի հանձնարարականի: Ինչպես հիշում են երևի թե շատերը, այդ հանձնարարականը տրվեց տնտեսական թեմայով մարտյան հայտնի խորհրդակցության ընթացքում: Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ արդեն մայիս-հունիս ամիսներին քաղաքացիները պետք է զգան գների նվազման արդյունքը: Մայիս-հունիսը եկան ու անցան, սակայն գնաճի նվազում տեղի չունեցավ, իսկ Սերժ Սարգսյանի դեմքը փրկելու համար ԿԲ-ն ու կառավարության պաշտոնյաները սկսեցին հայտարարել, որ գնաճը կնվազի հուլիս-օգոստոսին: Սակայն, հուլիսին և օգոստոսին եղան միայն ամենամյա սեզոնային նվազումներ, իսկ էական նվազման փոխարեն տեղի ունեցան էական թանկացումներ` մսի, շաքարավազի, առաջին անհրաժեշտության այլ ապրանքատեսակների:

Այդպիսով, չնայած հնչեղ խորհրդակցություններին ու հանձնարարականներին, ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանն ու նրա կառավարությունը չեն կարողանում տիրապետել իրավիճակին, և տնտեսական գործընթացները Հայաստանում դուրս են կառավարելիությունից: Ավելի ճիշտ, կառավարելի են, բայց բոլորովին այլ մարդկանց կողմից և բոլորովին այլ սկզբունքներով: Խոսքն, իհարկե, Հայաստանի տնտեսությունը բաժանած օլիգոպոլիաների և մոնոպոլիաների մասին է: Բաժանումն, անշուշտ, արել է իշխանությունը՝ դեռևս տարիներ առաջ, ինչին գործնական մասնակցություն է ունեցել նաև գործող Սերժ Սարգսյանը, լինելով տնտեսությունը քվոտավորած համակարգի առանցքային դեմքերից` նախագահ Քոչարյանի կարևոր հենարաններից մեկը: Բաժանելով տնտեսությունը նրանց միջև՝ իշխանությունը ներկայումս հայտնվել է իր իսկ բաժանածի գերության, պատանդի կարգավիճակում, և թեև, ելնելով հանրապետությունում սոցիալ-տնտեսական լարվածությունից և դրանից բխող վտանգներից, անհրաժեշտություն է դարձել սոցիալական բեռի լիցքաթափումը, Սերժ Սարգսյանն, այնուհանդերձ, չի կարողանում այդ ուղղությամբ արդյունավետ որոշումներ և քայլեր անել, իսկ փորձելու դեպքում էլ՝ շատ կարճ ժամանակահատվածում ակնհայտորեն տապալվում է:

Այսինքն, օլիգոպոլիստներն ու մոնոպոլիստները տնտեսությունն առաջ են տանում ըստ իրենց պլանների, և այդ համատեքստում չեն խորշում պարբերաբար դառնալ Սերժ Սարգսյանի տապալումների կամա թե ակամա նախաձեռնողը: Դրան մենք ականատես ենք լինում, մասնավորապես, հենց գնագոյացման հարցի առումով, երբ նախագահական հանձնարարություն է լինում՝ ամեն ինչ անել գնաճի նվազեցման համար, սակայն իրականում տեղի է ունենում գների բարձրացում: Դե, իսկ վիճակագրական աճպարարությունները, որոնցով ցույց է տրվում, թե իբր գները Հայաստանում նվազել են և դեռ նվազելու են, արդեն ի զորու չեն որևէ մեկին մոլորեցնել, քանի որ այդ մի ռեսուրսը Հայաստանում սպառվել է մինչև հատակը, ու դեռ մի բան էլ ավելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում