Մալիի կառավարությունը լույս մայիսի 17-ի գիշերը հաղորդել Է զինվորական հեղաշրջման փորձի կանխման մասին։
Ըստ կառավարության հաղորդագրության. «Մալիի կառավարությունը հավաստիացնում Է, որ իրադրությունը հսկողության տակ Է եւ կոչ Է անում բնակչությանը՝ հանգստություն պահպանել։
Իշխանությունները պարզել են, որ հեղաշրջման փորձը տեղի Է ունեցել դեռ լույս մայիսի 12-ի գիշերը: Այն կատարել Է «սպաների ոչ մեծ մի խումբ»: Հաղորդագրության մեջ նշվում Է, որ «զինվորականներին աջակցել Է արեւմտյան մի երկիր», իսկ թե հատկապես որ երկիրը, չի ճշտվում. «Հեղաշրջման փորձը հաջողվել Է կանխել Մալիի անվտանգության ուժերի զգոնության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ»։