Ամփոփման փուլ է մտնում Միասնական սոցիալական ծառայությունների մատուցման գրասենյակների շինարարությունը: Արդեն մեկ տարուց գործող բոլոր 49 կենտրոնները կունենան սեփական բարեկարգ աշխատանքային տարածքը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ կառավարությունը։
«Սպասարկման արդյունավետությունը կբարձրանա: Նպաստ, կենսաթոշակից մինչև հաշմանդամության կարգ ու զբաղվածություն. սոցպաշտպանության բոլոր հարցերը կհամակարգվեն մեկ հասցեում»,- նշվում է գրառման մեջ: