Tuesday, 19 03 2024
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին

Դուք եք ընտրում՝ ինչպիսի աշխարհում ապրել․ Արբակ Խաչատրյան

Իր «Մեծ Թուրան», «Ուկրաինա – Հայաստան – Ռուսաստան – Երրորդ համաշխարհայի՞ն», «Ռուսաստանը խելքով չես հասկանա… », «Միջուկային ձմռան շեմին» և այլ հրապարակումներով, մեր զրուցակիցը տարիներ շարունակ նախազգուշացրել է քաղաքակրթությանը սպառնացող բոլոր նշանակալի մարտահրավերների մասին՝ մինչ դրանց ի հայտ գալը՝ անելով ճշգրիտ կանխատեսումներ և առաջարկելով կենսական լուծումներ ամենադժվարին քաղաքական ճգնաժամերի դեպքում: Իր տարբեր վերլուծություններում, դեռ 2003 թվականին, Արբակ Խաչատրյանը նազգուշացնում էր Վրաստանի, Սիրիայի, Ուկրաինայի, Թուրքիայի զարգացումների մասին։ Սակայն այն ժամանակ աշխարհաքաղաքական զարգացումների մասին փորձագետի խոսքերին վերաբերվեցին անվստահությամբ ու ժպիտով։ Իհարկե, որոշ ժամանակ անց, երբ նրա կանխատեսումները սկսեցին իրականանալ, անվստահությունը հօդս ցնդեց, ժպիտն անհետացավ, ավելի ստույգ՝ փոխարինվեց տարակուսանքով, բայց ինչ-որ մեկին, թերևս, ձեռնտու չէ լսել փորձագետի խորհուրդները, քանի որ խոսքը մեծ փողերի մասին է։ Իսկ մեծ փողերից, ինչպես գիտեք, վատ հոտ է գալիս։ Հենց փողն է անկայունության և ռազմական հակամարտությունների հիմնական պատճառը։ «Փողը թմրանյութ է և հիմնական գործիք փտած ու կոռումպացված ղեկավարների ձեռքում»,- «Առաջին լրատվական»-ի հետ  զրույցում ասաց նա։

Ամենավտանգավորը, նշում է նա, այն է, որ հենց նման արարածների կողմից ստեղծված համակարգի շնորհիվ է, որ մարդկային արժեքները փոխակրեպվեցին փողի։ Հետխորհրդային տարածքի երկրների մեծ մասը ԽՍՀՄ փլուզումից հետո ընտրել է Մամոնին ծառայելու՝ թալանի, «ատկատների» ճանապարհը… Այս ցուցակի առաջատարը Ուկրաինան էր։ Ի դեպ, փորձագետը Ուկրաինայի հետ կապված խնդիրների մասին նախազգուշացրել է այսօրվա իրադարձություններից դեռ շատ առաջ։ Ցավոք, Ուկրաինայում տեղի ունեցավ այն, ինչի մասին նա բազմիցս ասել էր։ Ինչպես նշեց զրուցակիցս, այսօր մենք ականատես ենք մի անհեթեթ իրավիճակի, երբ գազի և նավթի տարանցումն ազատորեն իրականացվում է Ուկրաինայի տարածքով, մինչդեռ մայր ու մանուկ չեն կարող անցնել տրամադրված հումանիտար միջանցքով։ Նման արժեքներով աշխարհը չի փրկվի։ Հենց սա է մարդկության կործանման հիմքը։ Սրա համար անպայման կպատժվեն այն ազգերը, որոնք չեն փորձում որևէ բան փոխել և ազատվել կոռումպացված ղեկավարներից։ Այսօր դա Ուկրաինան է, Դոնբասը, դրանից առաջ՝ Ղարաբաղն ու Հայաստանը։ «Երբ ես Ռուսաստանի Դաշնությունում մարդու իրավունքների հանձնակատարի խորհրդականն էի, մի օր Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարն ինձ ասաց. «Քո հայ ժողովուրդը քեզ չի ճանաչում, բայց իր չարչիներին, խարդախներին, բենզին վաճառողներին Աստծո չափ է հարգում»։ Երկրում կաշառակերի ու կոռումպացված չինովնիկի պատճառով հանրահավաքներ են կազմակերպվել, օգտվել են առիթից՝ ազատվելու իրենց ոչ հաճո մարդկանցից»։ Ի դեպ, իմիջայլոց նկատենք, որ առկա են բոլոր փաստաթղթերը, որոնք ուղղարկվել են Հայաստանից՝ ՌԴ, Արբակ Խաչատրյանին ձերբակալելու համար ու ինչի արդյունքում նա տևական ժամանակ անցկացրել «Լեֆորտովոյի» բանտախցում: «Ռուսաստանը խելքով չես հասկանա… » հոդվածում ես արդեն պատմել եմ Սատանայի մասին, որը գլխակորույս շտապում է լքել հարազատ վայրերը՝ դժոխքը (մեր դեպքում՝ Հայաստանը): Շտապում է, քանի որ քաջ գիտակցում է, որ իր «հայրական ժառանգության» յուրաքանչյուր քառակուսի մետրի համար վերահասու հայ գործարարներն իրեն բազմամիլիարդանոց հաշիվ են ներկայացնելու… Եվ այս անելանելի վիճակից միակ ելքը մնում է կուլ տալ դժոխքի դարպասների բանալիները…»։ «Այս առևտուրն ու փողի հետևից անառողջ վազքը դարձել են մեր փտած աշխարհայացքի հիմքը: Անհույս սրիկայի համար այս աշխարհում վաճառվում է ամեն ինչ՝ զավակ, մայր, կին, Հայրենիք»,- ասում է զրուցակիցս։ Զրուցակիցս իրեն հատուկ հումորի զգացումով նշեց, որ ժամանակն է փոխել «Դոկտոր Ֆաուստ» վեպի սցենարը և բեմադրել այն նոր՝ ժամանակակից մեկնաբանությամբ։ Ի դեպ, այս միտքը շատ ճանաչված ռեժիսորների դուր է եկել, և գուցե շուտով մենք դառնանք նոր, աղմկահարույց պրեմիերայի ականատեսը։ Ու թեև Արբակ Խաչատրյանը փորձեց կատակել, բայց նկատելի էր, թե ինչպես է նա անհանգստանում այն ամենով, ինչ կատարվում է աշխարհում։ Նա անկեղծորեն զարմացավ, թե ինչպես կարող են որոշ թղթի կտորներ ղեկավարել մարդկանց, աշխարհը: Ըստ մեր զրուցակցի՝ ամենապարադոքսալն այն է, որ փողը ոչնչացնում է մարդկությունը, իսկ մարդը, փրկվելու համար, ձեռք հեն դրան է մեկնում։ «Եթե մարդու ուղեղում հեղափոխություն չլինի, նա ինքն իրեն կկործանի, հարցը միայն մեկ միջուկային հրթիռով չի սահմանափակվի։ Համակարգն այնպիսին է, որ եթե որևէ երկրի տարածքից գոնե մեկ հրթիռ օդ բարձրանա, ապա ամբողջ աշխարհը թղթե տնակի պես կփլուզվի»։ Ո՞րն է այն աշխարհաքաղաքական նպատակը, որը հետապնդում են աշխարհի տականքները, ի՞նչ խնդիրներ են նրանք լուծում։ Խոսենք Ուկրաինայի մասին․ վարկածները շատ են, մենք դիտարկենք դրանցից երեքը. 1․ քաղաքական տականքները, երկու սլավոնական երկրների միմյանց դեմ հանելով, անկեղծորեն հավատում են, որ փրկում են Ուկրաինան, 2. նրանք մտադիր են պատառոտել Ուկրաինան, իրենց համար մի կտոր պոկել՝ դրանով իսկ Եվրոպայի կեսին ապահովել հացահատիկով, իսկ Ուկրաինային մեծահոգաբար մի պատառ թողնել, 3․ թուլացնել Ռուսաստանը, ցույց տալ ամբողջ աշխարհին, թե որքան թույլ է Ռուսաստանը և որքան հզոր է Ամերիկան: Որն էլ լինի նպատակը, երեքն էլ տանում են դեպի միջուկային պատերազմ, այն է՝ մարդկանց բնաջնջում։ Ինչպես ասում են՝ դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի նպատակներով։ Եվ այստեղ արդեն էական չէ, թե ով է մեղավոր՝ Արևմուտքը, թե Ռուսաստանն իր առաջնորդով։ Մենք դիտարկում ենք չոր փաստը՝ մի կողմից Պուտինն է, մյուս կողմից՝ պատժամիջոցների համակարգը։ Նկատենք, որ չկա որևէ նորմալ քաղաքական գործիչ, որը կարող է նստել Պուտինի դիմաց և ուղիղ քննարկել բոլոր հարցերը։ Փոխարենը, համաշխարհային առաջնորդներն իրենց քաղաքական կավատների պես են պահում. իրենք չեն կռվում, բայց զենք ու փող են մատակարարում Ուկրաինային։ Կրակի հետ այս խաղը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Սակայն որն էլ լինի նպատակը, Ռուսաստանը թույլ չի տա իրեն կործանել։ Հորդորում եմ շատ լուրջ վերաբերվել Պուտինի խոսքերին՝ «Մեր ինչի՞ն է պետք այն աշխարհը, որում Ռուսաստան չկա»։ Եվ եթե խաղի կանոնները չփոխվեն, ապա Ռուսաստանին այլ տարբերակ չի մնա, քան հարվածել զենք մատակարարող երկրին։ Եվ այդ երկիրը լինելու է ՆԱՏՕ-ի անդամ, հետևանքները ծանր են լինելու, բայց, ըստ երևույթին, ամեն ինչ դրան է տանում»,- նշեց փորձագետը։

Նկատեմ, որ Արբակ Խաչատրյանի հետ հարցազրույցից հետո տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի ելույթը Դաշնային ժողովի օրենսդիրների խորհրդի հետ հանդիպման ժամանակ։ ՌԴ նախագահը, մասնավորապես, նախազգուշացրեց «երրորդ ուժերին»՝ ի դեմս հավաքական Արևմուտքի, որ անընդունելի է միջամտությունը ռուսական զորքերի կողմից իրականացվող հատուկ գործողությանը։ Ռազմավարական բնույթի սպառնալիքի դեպքում Ռուսաստանի պատասխանը կայծակնային է լինելու։ ՌԴ նախագահը հատուկ ընդգծեց, որ հարվածներ հասցնելու մասին որոշումներն արդեն ընդունված են, և դրանք կհասցվեն Ռուսաստանի Դաշնությանն ուղիղ սպառնալիքի դեպքում։ Հենց դրա մասին էր նախազգուշացնում զրուցակիցս։ Նա նաև նշեց, որ այսօրվա արժեքներով Պուտինը Եվրոպայում գրեթե չունի կոալիցիա, իսկ Հիտլերն ուներ։ Համաձայնեք, հետաքրքրական մոտեցում է։ «Թեև ամբողջ աշխարհը մեղադրում է վերջինիս Երրորդ Ռեյխի ստեղծման համար, սակայն Երրորդ Ռեյխը ստեղծվել է ֆինանսական այնպիսի հսկաների կողմից, ինչպիսիք են Մորգանը, Շիֆը, Բարուխը…Չէ՞ որ հենց փողն է արժեքը, ուստի մենք չգիտենք, թե ինչպես դուրս կգանք այս բավականին բարդ իրավիճակից, ուր կտանի մեզ այս ամենն ու ինչպես կհարվածի։ Սրանք այն հարցերն են, որոնց մասին հիմա խոսում ենք, քննարկում ենք՝ ինչն ինչպես կարելի է անել։ Մեծ հույսեր մի կապեք գերտերությունների հետ, աշխարհի կենտրոնները փոփոխվում են»:

Արբակ Խաչատրյանը որոշակի հեգնանքով նկատեց, որ եթե աշխարհի ֆինանսական մագնատները հնարավորություն ունենային, ապա հանուն շահույթ ստանալու նրանք կհորատեին ողջ մոլորակը, բայց լավան է խանգարում։ Նա հավելեց. «Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այս ավերիչ համակարգն այնքան խորն է գցել իր արմատները, որ անգամ եթե Հիսուս Քրիստոսն այսօր ընտրվի որևէ պետության ղեկավար, նույնիսկ նա չի կարողանա ոչինչ անել առանց բանկային համակարգի աջակցության, առանց վարկ վերցնելու՝ չարի դեմ պայքարելու համար»: Փորձագետը փաստեց․ եթե Պուտինը իմանար, թե ինչպես պետք է պայքարել այս արատավոր ֆինանսական համակարգի դեմ, ապա պատերազից հնարավոր կլիներ խուսափել։ Այդ իսկ պատճառով գերհարուստների ու օլիգարխների, նրանց արատավոր կորպորացիաների փոխարեն աշխարհին անհրաժեշտ են հեղինակավոր, հոգևոր և ինտելեկտուալ ներուժ ունեցող ուղեղային կենտրոններ, որոնք կստեղծեն նոր համակարգ։ Եվ այնքան էլ էական չէ, թե որ արժութային գոտում ենք ապրելու, միայն թե դա ծառայի է ոչ թե ստրկացմանն, այլ մարդկային ներուժի զարգացմանը։ Երկրի զարգացածության մակարդակը պետք է գնահատել մտավոր, հոգևոր, բարոյական կապիտալի առկայությամբ, այլ ոչ թե նյութական ռեսուրսների քանակով։ Ի դեպ, մեզ հետ զրույցում փորձագետը կրկնեց, ,որ հիմա արդեն նշանակություն չունի՝ երրորդ համաշխարհային պատերազմն է, թե չորրորդը, ընդհանուր առմամբ, իրավիճակի զարգացումը մարդկությանը տանում է դեպի կործանում։ Ինչ վերաբերում է Հյուսիսատլանտյան դաշինքին, ապա մոտ երկու տարի առաջ իրավապաշտպանը գրել էր, որ կազմակերպությունն իրեն սպառել է, իսկ նախորդ հոդվածում արդեն փաստել էր, որ հենց պուտինյան Ռուսաստանն է վերակենդանացրել այս կառույցը։ «Ռուսաստանը խելքով չես հասկանա… » հոդվածում մանրամասն նկարագրված է Թուրքիայի վերածնունդն ու հզորացումը՝ Վ.Պուտինի ձեռամբ։ Փորձագետը սա մեծ սխալ է համարում։ «Կատվի պես ցատկեր կատարելով՝ Ռեջեբ փաշան այնպիսի ախորժակ բացեց, որ, արհամարհելով տարրական երախտագիտության բոլոր կանոնները, փորձում է իր բարերարի ձեռքից տանել յուղոտ կտորները, այն էլ ինչ կտորներ․․․ Թուրքիան այսօր հրապարակավ ձեռնամուխ է եղել «Մեծ Թուրանի» մասին իր նվիրական երազանքի իրականացմանը։ Եվ եթե հիմա այս երկիրը գործում է Կովկասի տիրոջ դիրքերից, ապա վաղը հերթը կհասնի Ղրիմին, հետո՝ Թաթարստանին։ Իզուր չէ, որ ասում են՝ ախորժակը բացվում է ուտելիս: Ռուսաստանը դեռ որքա՞ն է հանդուրժելու Թուրքիայի այս պահվածքը։ Պատմությունը մեզ ոչինչ չի՞ սովորեցնում։ Հիշենք թեկուզ ՌԴ դեսպան Կառլովի սպանությունը կամ էլ ռուսական ինքնաթիռի խոցումը։ Այսօր մենք ականատես ենք Թուրքիայի անպատիժ և ցինիկ պահվածքին։ Թուրքիան, այլ կերպ ասած՝ Էրդողանը, այսօր նույնիսկ չի էլ փորձում թաքցնել իր ակտիվ մասնակցությունը ղարաբաղյան վերջին պատերազմին։ Բանը հասել է նրան, որ վերջերս թուրք պատգամավորը Թուրքիայի խորհրդարանին առաջարկել է Հայաստանի հետ սահմանային անցակետն անվանել Հայոց ցեղասպանության կազմակերպիչ Թալեաթ փաշայի պատվին»։ Կարծում եմ, այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ «Ժամանակն է Էրդողանին միջազգային հանցագործ ճանաչել» հոդվածում Արբակ Խաչատրյանը նշում է հետևյալը. «Մարդու իրավունքների ոլորտում արհեստավարժ դարձած Արևմուտքը, միայն իրեն հայտնի պատճառներով, համառորեն լռում է Թուրքիայի և Ադրբեջանի հովանու ներքո տարածաշրջան ներխուժած «Իսլամական պետություն» (Ռուսաստանի Դաշնությունում արգելված – խմբ.): խմբավորման մասին: Առնվազն տարօրինակ է, որ եվրոպացիներն ավելի շատ կարեկցանք են ցուցաբերում մեկ մարդու, տվյալ դեպքում՝ Նավալնիի նկատմամբ, քան օրը ցերեկով իրականացված 18-ամյա հայ և ադրբեջանցի տղաների սպանդի։ Ահա թե ինչը պիտի առնվազն անհանգստացնի ահաբեկիչներին պատերազմ հայտարարած համաշխարհային հանրությանըե։ Այս ամենը խոսում է Ռուսաստանի ձախողված արտաքին քաղաքականության մասին։ Եթե գործը հասել է պատերազմի, ուրեմն դիվանագիտությունը ձախողել է։ Ռազմական հակամարտությունը Վրաստանի հետ 2008 թվականին, Լեռնային Ղարաբաղը ՝ 2016 և 2020 թվականներին, Ուկրաինան՝ 2022-ին։ Արևմուտքի հետ ի՞նչ հարաբերությունների մասին կարող է խոսք լինել, եթե նման ձախողումը հենց հետխորհրդային տարածքում է»։ Փորձագետի կարծիքով՝ երկրների միջև իրական առճակատման մեջ Ֆրանսիան կարող է դառնալ միջնորդ երկիր՝ պայմանով, որ դուրս կգա ՆԱՏՕ-ի միասնական ռազմական հրամանատարական կառուցվածքից։ Բազմաթիվ բարեփոխումների միջոցով մեծն դը Գոլին հաջողվեց պատերազմում պարտված Ֆրանսիան վերածել հաղթանակած երկրի։ Այսօր Մակրոնը հնարավորություն ունի Ֆրանսիան վերածել ազդեցիկ միջնորդ երկրի, քանի որ ներկայում միայն Ֆրանսիան՝ Մակրոնի գլխավորությամբ, կարող է բանակցել Ռուսաստանի, Ամերիկայի, Չինաստանի հետ և կասեցնել երրորդ համաշխարհային պատերազմը»։ Արբակ Խաչատրյանը հիշեց նաև ամերիկացի մեծ դերասան, ԱՄՆ 40-րդ նախագահ Ռեյգանին, որը, գալով իշխանության, քանդեց գործող աշխարհակարգը՝ փլուզելով ԽՍՀՄ-ը, և աշխարհը ընկղմվեց քաոսի մեջ։ Զրուցակիցս մտավախություն ունի, որ երկրորդ՝ ուկրաինացի դերասանին կստիպեն ոչնչացնել մարդկությունը. «Ավելի ճիշտ և անվտանգ կլինի, որ դերասանները, երգիծաբանները և մարզիկները զբաղվեն իրենց պրոֆեսիոնալ գործունեությամբ, այլ ոչ թե քաղաքականությամբ։ Դրանից մարդկությունը միայն կշահի։ Իհարկե, յուրաքանչյուր երկիր ունի փրկության իր ուղին։ Այն կախված է մտածելակերպից, աշխարհագրական դիրքից, հարևան երկրներից, նույնիսկ բնակլիմայական պայմաններից։ Սակայն դեռ ուշ չէ փրկության ելք գտնելը՝ աշխարհի ինտելեկտուալ ներուժը համախմբելու միջոցով։ Այսօր մենք պետք է համատեղ քննարկենք և վերլուծենք բոլոր սուր խնդիրները։ Ուստի ես կողմ եմ, որ շուտափույթ ստեղծվեն վերլուծական կենտրոններ, որոնք կկանխատեսեն ու ելք կգտնեն ամենափակուղային իրավիճակներիցե։ «Կհասնի՞, թե՝ ոչ» հրապարակման մեջ Արբակ Խաչատրյանը գրել է՝ գալիս է մի պահ, երբ պետք է դժվարին որոշում կայացնել. «Պատկերացրեք՝ դուք տուն եք կառուցում, արդեն ավարտին եք հասցնում տանիքի աշխատանքները, և հանկարծ իմանում եք, որ ուղիղ ձեր տան ուղղությամբ երկնաքար է թռչում։ Կշարունակե՞ք տուն կառուցել, թե՞ ձեր ընտանիքը կտեղափոխեք անհարմար, բայց ապահով վրան։ Նույն իրավիճակն է հիմա, և դուք եք ընտրում, թե ինչպիսի աշխարհում ապրել»:

Հ․Գ․ Իսրայելի առաջնորդների և ՌԴ ԱԳ նախարար Լավրովի միջև տեղի ունեցած սկանդալից հետո, ինչպես նաև Հայաստանում ընդդիմության բողոքի ակցիաների ֆոնին ես կրկին դիմեցի Արբակ Խաչատրյանին մեկնաբանություն ստանալու համար։ «Չգիտեմ (իսկ միգուցե ֆինանսավորուն այնպես է, ինչպես երրորդ ռեյխի՞ ժամանակ… Իսկ միգուցե Հայաստանին հասած հարվածների հարցում մեծ դեր ո՞ւնի թուրք-իսրայելական ուղղությունը… սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռ պետք է հնչեն: Հուսով եմ, պատմությունը շուտով կբացվի և շատ բաներ ակնհայտ կդառնան։ Կեղծ արժեքները, որոնցով հիմա մենք առաջնորդվում ենք, վնասակար են ողջ մարդկության համար։ Համաշխարհային կենտրոնները փոխվում են, ինչը հանգեցնում է նոր թեժ կետերի առաջացման։ Եվ քանի դեռ ժողովուրդները չեն ազատվել փողի պաշտամունքից, կլինեն նոր համաճարակներ, արհավիրքներ ու պատերազմներ։ Դա պետք է գիտակցի նաև հայ ժողովուրդը, հակառակ դեպքում, Ուկրաինայից հետո, թեժ կետի կվերածվի Հայաստանը»,- եզրափակեց  նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում