Չորեքշաբթի օրը` օգոստոսի 24-ին, ոսկու գների անկումը անցած շաբաթվա շարունակական բարձրացումից հետո տեղի ունեցող ուղղման շրջանակներում հավասարվել է 5.5%-ի և դարձել է ռեկորդային՝ սկսած 2008 թվականի մարտից. վկայում են աճուրդի տվյալները:
Նյու Յորքի Comex բորսայի ընթացքում ոսկու դեկտեմբերյան ֆյուչերսը էժանացել է 5.6%-ով. մինչև 1757,3 դոլար՝ տրոյական ունցիայի համար:
Ոսկու շուկայում շահույթը ֆիքսելու ներդրողների ձգտումը խթանվել է նաև համաշխարհային ֆոնդային բորսաների աճով, ինչպես նաև հետաքրքրության աճով դեպի ավելի եկամտաբեր և ռիսկային ակտիվները` ԱՄՆ դրական վիճակագրական տվյալների ֆոնի վրա:
«Ներդրողները, որոնք մեծ քանակությամբ արագ փողեր են աշխատել, այժմ փակում են դիրքերը, որպեսզի վերադառնան ավելի ցածր մակարդակի շուկաներ»,- մեջբերում է MarketWatch գործակալությունը Kingsview-ի տրեյդեր Մետտա Զեմանային:
Ընթացիկ շաբաթվա սկզբին ոսկու գինը գերազանցում էր 1910 դոլար՝ ունցիայի համար ռեկորդային նիշը` համաշխարհային տնտեսության անորոշության ֆոնի վրա: Հուլիսի սկզբից մետաղի գինը բարձրացել է 25%-ով, շատ մասնագետներ արդեն բարձրացրել են իրենց կանխատեսումները՝ ընթացիկ տարվա ոսկու գնի հետ կապված, իսկ որոշներն էլ կարծիք են հայտնել, որ այն կգերազանցի 2000 դոլարը՝ մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում:
2010 թվականի 30%-ով ոսկու գնի աճը ռեկորդային էր դարձել, 2011 թվականի առաջին կիսմայակում մետաղի գինը աճել է 5.3%-ով, հուլիսին բարձրացումը կազմել է 8.5%:









































