Մոտավորապես 50 հազար մարդ Չինաստանի հարավի Գուանսա-Չժուանի ինքնավար շրջանում աղետի գոտում Է հայտնվել տեղատարափների եւ դրանով պայմանավորված հեղեղումների պատճառով: Այդ մասին, մայիսի 13-ին հաղորդել Է «Սինհուա» գործակալությունը:
Տեղատարափները Գուանսա-Չժուանի ինքնավար շրջանում, ինչպես նաեւ Չինաստանի գրեթե ամբողջ հարավային տարածաշրջաններում սկսվել են մայիսի 8-ին. օդերեւութաբանները նախազգուշացումներ են հրապարակել հնարավոր սողանքների եւ հեղեղների մասին՝ բնակիչներին հանձնարարելով՝ խուսափել հնարավոր վտանգավոր շրջաններից: Վնաս Է հասցվել նաեւ գյուղատնտեսությանը, տուժել են ավելի քան 3,8 հազար հեկտար տարածությամբ հանդերը, ավերվել Է 19 տնատնտեսություն, շուրջ 90 լուրջ կառույցներ վնասվածքներ են ստացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: