ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկի կողմից նյութեր են նախապատրաստվում մայիսի 10-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի փաստով, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ այդ օրը՝ ժամը 02:00-ի սահմանում, Երևանի բնակիչ, 25-ամյա Ֆելիքս Մկրտումյանը իր վարած Mercedes մակնիշի 50 MF 007 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի «Սիթի»-ի հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:
Ըստ նախնական տեղեկության՝ վթարի հետևանքով տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները: Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ: