Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել ավելի կոնկրետ բանակցություններ վարել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև՝ հնարավորինս շուտ խաղաղ կարգավորման հասնելու համար։ «Մեր հորդորն է, որ բանակցություններն այժմ վերսկսվեն, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններն ավելի կոնկրետ դառնան, և, որքան հնարավոր է՝ շուտ, համաձայնություն ձեռք բերվի: Չպետք է այնպես լինի, ինչպես այժմ է՝ հազարավոր մարդիկ են զոհվել, Ուկրաինան ենթարկվել է մեծ ավերածությունների: Այժմ մենք պետք է գանք այն պահին, երբ բանակցություններում առաջընթաց կգրանցվի», – հայտարարել է Շոլցը՝ Բեռլինում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։