Ռուսաստանի զինված ուժերն այսօր՝ մայիսի 9-ին, հերթական հրթիռային հարձակումն են իրականացրել Օդեսայի վրա։ Այս մասին հայտնում է Украинская правда-ն:
«Օդեսայի վրա հրթիռային հարձակում է եղել: Ականատեսները հայտնում են քաղաքում առնվազն չորս պայթյունի մասին»,- նշում է լրատվական կայքը։
Նշենք, որ ավելի վաղ Օդեսայի առևտրի և զվարճանքի կենտրոններից մեկում հրթիռային հարվածի հետևանքով հրդեհ էր բռնկվել։
Ըստ լրատվական կայքի՝ ռուսական կողմը հրթիռակոծել էր Օդեսան նաև այն ժամանակ, երբ այնտեղ էին վարչապետ Դենիս Սմիհալը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը: