Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Շինանյութը թանկացել է, անշարժ գույքի շուկայում ևս թանկացումներ են

Վերջին ամիսներին շինանյութի գների բարձրացում է նկատվում։ Նշվում է, որ մեկ «Զիլ» մակնիշով կապույտ ավազը հիմա վաճառում են 150 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի 60 հազար դրամ էր. «Կապույտ ավազը, որը ամենաշատ օգտագործվողն է շինարարության մեջ, դարձավ մոնոպոլիա, մեքենան՝ 150.000 դրամ։ Միայն ML Minning։ Ուրիշ չկա»,-գրել է ֆեյսբուքի օգտատերերից մեկը։

Այս առնչությամբ, Շինարարների միության տնօրեն Գուրգեն Մինասյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես շինանյութերի շուկայում թանկացում է եղել, խոսքը միայն կապույտ ավազի մասին չէ. «Մենք դեռևս 6 ամիս առաջ, նախորդ տարվա աշնանը, շինանյութերի շուկայում գների բարձրացման հետ կապված առաջարկություն ենք ներկայացրել փոխվարչապետին: Կառավարությունն, ի դեմս, ֆինանսների նախարարության, մի քանի քննարկումներ արեց մեր ներկայացրած հաշվարկների հիման վրա, հավաքեց գերատեսչություններից իրենց ծրագրերով իրականացվող կառույցների մոտեցումները այդ հարցի վերաբերյալ և պատասխանեցին, որ այդ հարցը ներկայացված է կառավարություն՝ վերջնական որոշում կայացվի, բայց ինչ օրես արձագանք չենք ստացել: Մենք առաջարկել էինք, որ շինարարական ծրագրեր իրականացրած կազմակերպությունները, որոնք այդ թանկացումների հետ կապված ֆինանսական վնասներ են կրել, նրանց ֆինանսական փոխհատուցում տրվի»,-ասաց նա:

Հարցին, թե արդյոք որևէ կերպ իշխանությունների կողմից շինանյութերի շուկայում գնագոյացման առումով վերահսկողություն չի իրականացվում, Գուրգեն Մինասյանը պատասխանեց. «Շինանյութերի թանկացման արժեքներն ամեն ամիս հրապարակվում են ֆիննախի կայքում, որը հիմք է ծառայում շինարարության գնագոյացման նախահաշիվներ կազմելու համար: Բայց կան նախագծեր, որոնք կազմվել են 2 տարի առաջ, որտեղ շինանյութի արժեքները ցածր են եղել և այդ ծրագրերը մնացել են հին նախահաշվային արժեքներով: Ծրագրերն իրականացվել են թանկացած շինանյութերով, դրա համար ենք առաջարկել, որ ֆինանսական փոխհատուցում տրվի»:

Նա, համոզմունք հայտնեց, որ սա ազդեցություն է ունենում նաև բնակարանների ու տների գների վրա. «Եթե շինարարության արժեքը թանկանում է, բնական է, որ կառուցապատողն այդ թանկացումը պետք է ներառի վաճառվող բնակարանների գնի մեջ: Դրա համար էր անշարժ գույքը թանկացավ: Վերջին հաշվով դա բնակչության ջանից է դուրս գալիս, դա իրականացվում է գնորդների հաշվին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում