Thursday, 02 07 2026
Մերձավոր Արևելքում Հայաստանին ձեռնտու փոփոխություններ են. նոր հնարավորություններ են բացվում
Էրդողանի կոշտ պատասխանը Նեթանյահուին. Թուրքիային զրպարտելով՝ փորձում են մաքրել իրենց անունը
Ալիևը «վրիպե՞լ է, թե՞ շահել»
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

«Գյուղացին շատ ավելի հաճույքով դրսի գնորդին է վաճառում իր խաղողը, քան մեր մթերողներին. դրանք միջնորդ թալանչիներ են»

Օրերս ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հանդիպել են պտուղ-բանջարեղենի և խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ տարվա մթերումների կազմակերպմանն առնչվող հարցեր, մասնավորապես ապրիլի 15-ին Կառավարության կողմից ընդունված որոշման համատեքստում, որով կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» 2019 թ․փետրվարի 28-ի որոշման մեջ։

Քննարկման առարկա դարձան որոշման առանձին դրույթները, որոնց համաձայն  խաղողի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվելու են միայն հումքի գնման այն պայմանագրերը, որոնք կկնքվեն մինչև տվյալ տարվա հուլիսի 1-ը, իսկ պտուղ-բանջարղենի մթերումների համար՝ մինչև հունիսի 1-ը։

Այս առնչությամբ, «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ, գյուղատնտեսության փորձագետ Հրաչ Բերբերյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց. «Ամեն իշխանություն ինչ-որ փորձեր է անում, փորձում է բարելավի իրավիճակը, բայց շատ հաճախ հոնքը սարքելու փոխարեն աչքն էլ է հանում: Թող նախարարը մտածի՝ ինչ է անում, առանց գյուղացիներին հաշվի առնելու առևտրականների հետէ  հույսը կապում: Գյուղացին էլ իր մթերքը չի տա այդ մթերող առևտրականներին, ռուսն ու վրացին կգան, կտանեն, ու թող իր մթերողները մնան պատի տակ: Սկզբունքը հետևյալն է՝ ով լավ գին կառաջարկի, գյուղացին նրան էլ կտա ի մթերքը»,-ասաց նա:

Անդրադառնալով նրան, որ խաղողի մթերումների համար տրամադրվող վարկի չափի հաշվարկում ներառվելու են հումքի գնման պայմանագրերը, Բերբերյանն ասաց. «Այդ գումարները միայն հումքի համար նախատեսելու դեպքում գյուղացին խաղողի շաքարայնությունն արհեստականորեն կցածրացնի, ցույց կտա, որ ավելի շատ է խաղող մթերել, բայց իրականում դրա կեսն է մթերել: Շաքարի հաշվին կխաբեն, իսկ կառավարությունն այդպես էլ չընդունեց նորմատիվների ակտերի վերաբերյալ օրենքը: Այսինքն  կառավարությունն իր անկարողությունը փորձում է փոխանցի գործարարներին, կամ էլ այդ գործարարների հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են, որ գյուղացուն լավ թալանեն:

Շարքային գյուղացին միայն գյուղմթերք է արտադրում, ձրակիերներն էլ լափում են: Նրանք նստած են գյուղացու թալանի վրա: Կար օրենք, որով կարող էին դրա դեմն առնել, բայց կառավարությունը գյուղացու շահերը չի պաշտպանում: Միակ կառույցը մենք ենք, որ գյուղացիների շահերն ենք պաշտպանում»:

Բերբերյանի խոսքով, գյուղացին երբ տեսնում է, որ անելանելի վիճակ է, գնում ու կոպեկներով հանձնում է իր խաղողը, բայց երբ գալիս է դրսի գնորդը, գյուղացին շատ ավելի հաճույքով նրանց է վաճառում, քան մեր մթերողներին. «Նրանք միջնորդ թալանչիներ են, որոնք գյուղացու հաշվին գերշահույթ են ստանում, իսկ մեր կառավարությունը հենց նրանց է ֆինանսավորում: Գյուղացու փոխարեն բանկերն են գումարներն ստանում, գյուղացու փոխարեն ներկրողներն են պարարտանյութի համար գերշահույթներ ստանում: Այսինքն գյուղատնտեսության անվան տակ գումարներ են փոշիացվում: 164 գյուղացիական կոոպերացիաներ գրանցեցին, հիմա ո՞ւր են դրանք: Թե՞ տրակտորները պետք է լվանային, ծախեին, ուտեին, էդ վարկային ծրագրի գումարները անհետացան:

Երբ դիմում էինք, ասում էին՝ կաթի հարցով գործարանները թալանում են գյուղացուն, ասում էին՝ մենք նման տեղեկություն չունենք: Որովհետև իրենց այդ տեղեկությունը ձեռնտու չի: 120-150 դրամով կաթը գյուղացուց առնում են, 500 դրամով մեզ վրա վաճառում են, ջուրն ու փոշին էլ հետը խառնած»,-ասաց նա:

Բերբերյանը հայտարարեց, որ այսօր գյուղացու համար մեծ դժվարություններ են ստեղծվոմ վարկեր ստանալու. «Որպես ֆերմեր ես դատի եմ տալու կոնկրետ մի բանկի: Իմ անձնական ռեսուրսները փորձում եմ  փոխանցել սերմանցու ձեռք բերելու համար, բանկն ասում է իրավունք չունես։ Մեղադրում են գյուղացուն փողերի լվացման մեջ։ Վրաստանում պարենային ապրանքը վաճառվել է, գումարը փոխանցվել է բանկին, հիմա կնոջը հարցնում են, թե 40 հազար դոլար են փոխանցել, ով է Վաստանից փոխանցել»,-ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում