Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 14-ին կայցելի Թուրքիա։ Այս մասին հաղորդել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Իլհամ Ալիևն իր թուրք գործընկեր՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կմասնակցի «Ռիզե Արտվին» օդանավակայանի բացմանը։
Նոր օդանավակայանում Էրդողանի և Ալիևի ինքնաթիռները կիրականացնեն առաջին վայրէջքը։