Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի և պաշտպանության նախարար Մարգերիտա Ռոբլեսի հեռախոսները գաղտնալսվել են Pegasus լրտեսող ծրագրերի միջոցով։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ասուլիսում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Ֆելիքս Բոլանյոսը։
«2021 թվականի մայիսին երկու ապօրինի ներթափանցում է եղել վարչապետի բջջային հեռախոս, իսկ 2021-ի հունիսին՝ մեկ միջամտություն պաշտպանության նախարարի բջջային հեռախոսին։ Մենք վստահ ենք, որ սրանք արտաքին հարձակումներ են եղել», – ասել է Բոլանոսը։
Իսպանիայում ճգնաժամ է առաջացել այն բանից հետո, երբ զլմ-ներում տեղեկություններ հայտնվեցին, որ Կատալոնիայի անկախության՝ ավելի քան 60 կողմնակից իբր կիբերլրտեսության զոհ են դարձել՝ օգտագործելով Pegasus ծրագիրը, որը մշակվել է իսրայելական NSO Group-ի կողմից: Նրանց թվում է Կատալոնիայի վարչապետ Պերե Արագոնեսը և ինքնավար հանրապետության նախկին ղեկավարներ։