Monday, 13 05 2024
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին

Գործընթացն ինչ-որ փուլում տապալվելու է, բայց  նախքան այդ՝ առանց Ռուսաստանի միջնորդության չի լինի

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Բայրամովը  հայտարարել է, որ Հայաստանի արտգործնախարարի հետ երկու հեռախոսազրույցներից հետո սահմանազատման հանձնաժողովի հարցում որոշակի արդյունք կա․«Պատերազմից հետո առաջնային հարցերից մեկը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումն է: Այս թեմայով ես երկու հեռախոսազրույց եմ ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ և կարող եմ ասել, որ որոշ արդյունքներ կան: Այժմ պայմաններ են ստեղծվել դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերով հանձնաժողովի աշխատանքների համար», – ասել է նա:

Օրերս Հայաստանի արտգործնախարարությունը Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույցից հետո հայտնել էր, թե Երևանն ու Բաքուն քննարկել և արդեն համաձայնեցրել են, թե ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը: Բացի դրանից, հաղորդվել էր, որ երկու նախարարները պայմանավորվել են հանդիպել։ Թե երբ և որտեղ է կայանալու այդ հանդիպումը, ո’չ Երևանը, ո’չ Բաքուն դեռ չեն հստակեցվել: Հայտնի չէ նաև հանձնաժողովների կառուցվածքն ու կազմը:

Ամսվա սկզբին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներներն էին համաձայնության եկել, որ հանձնաժողովը կստեղծվի մինչև այս ամսվա վերջ։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ուղիղ շփումը ողջունել է  նաև պաշտոնական Փարիզը։ Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանի հետ ուղիղ բանակցելու պատրաստակամության մասին օրերս  հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իսկ Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովն իր հերթին Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ընթացքում ասել է, որ Բաքուն պատրաստ է Երևանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթաց սկսել։

Տպավորություն է, որ գործընթացը լայն թափով առաջ է ընթանում, սակայն կան մի շարք հանգամանքեր, որոնք թերևս արժանի են ուշադրության։ Հայ-ադրբեջանական հաշտեցման, խաղաղության պայմանագրի կնքման, սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա իրականացնելու հարցում վերջերս ակտիվություն է ցուցաբերում արևմուտքը և մասնավորապես Բրյուսելը։ Թեպետ պաշտոնական Մոսկվան  հայտարարում է, որ կողմ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների լավացմանը, բայց   նաև  իր մտահոգությունն է հայտնում առ այն, որ Բրյուսելը ցանկանում է Մոսկվայից խլել նախաձեռնողականությունը։ Հնարավոր է արդյոք Ռուսաստանը պրոցեսներից դուրս թողնել, այն դեպքում, երբ  հենց Մոսկվան ունի քարտեզները և կա նախնական տեղեկություն, որ սահմանային դեմարկացիան ու դելիմիտացիան հենց այդ քարտեզներով է իրականացվելու։ Ստացվում է՝ եվրոպական նախաձեռնություն, ռուսական քարտեզներով, ինչը ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը մեզ հետ զրույցում նոնսենս էր որակել։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանը գտնում է, որ  պրոցեսն առանց Մոսկվայի չի կարող ընթանալ․ «Մոսկվան դրան շատ մեծ խանդով է վերաբերում և երկրորդ՝ ինչ-որ փուլում Մոսկվան բանակցային գործընթացում ակտիվ մասնակցություն կունենա։ Իմ կարծիքով՝ արդեն իսկ այդ մասնակցությունը կա, դրան զուգահեռ Եվրամիությունն էլ ինչ-որ չափով փորձում է նպաստել, որ երկկողմ հարաբերություններում դրական դինամիկա գրանցվի։ Ամեն դեպքում՝  Ռուսաստանը թելն իր ձեռքից բաց չի թողնի։ Նա Հայաստանի ու Ադրբեջանի վրա ահռելի մեծ լծակներ ունի և բնականաբար թույլ չի տա, որ այդ գործընթացն առանց իր մասնակցության լինի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Վարդանյանը նաև նշում է, որ իր կարծիքով այդ գործընթացն ինչ-որ փուլում տապալվելու է, երկար չի տևելու․ «Բայց ամեն դեպքում նույնիսկ արևմուտքն է ընդունում, որ Ռուսաստանի ազդեցությունն  այս տարածաշրջանում մեծ է։ Նույնիսկ բրյուսելյան վերջին հանդիպման ժամանակ նշեց, որ այս պայմանավորվածությունը  2021 թվականի նոյեմբերի 26-ի Սոչիի պայմանավորվածությունների շարունակությունն է։ Իրենք էլ են հասկանում, որ Ռուսաստանի ազդեցությունն այս երկրների վրա շատ մեծ է և չեմ էլ կարծում, որ արևմուտքը Ռուսաստանից ցանկանում է վերցնել այս գործընթացը։ Պարզապես արևմուտքն իր չափով ու իր ձևերով փորձում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններում խաղաղություն հաստատել»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ Ադրբեջանի ներկայարցած պահանջներն այնքան էլ Հայաստանի շահերից չեն բխում․ «Դրանք  ընդունելը Հայաստանի համար չափազանց ծանր կլինի և ես կարծում եմ՝ ամեն դեպքում   Նիկոլ Փաշինյանն այդ քայլին չի գնա»,-ընդգծեց նա։

Արտգործնախարարների միջև ուղիղ շփումներն, ըստ Արմեն Վարդանյանի, ինչ-որ չափով  նորություն են․ «Նախկինում ուղիղ շփումներ կային պաշտպանության նախարրաների մակարդակով՝ շփման գծի  կրակոցները նվազեցնելու, միջադեպերը պակասեցնելու ուղղությամբ, կար նաև ԱԱԾ ղեկավարների շփումներ,  մի քանի անգամ Դուբայում անգամ  Վանեցյանն է հանդիպել Ադրբեջանի իր կոլեգայի հետ։ Բայց արտգործնախարարների մակարդակով բավականին երկար ժամանակ այդպիսի բան չի եղել։ Միգուցե եղել է, բայց Լևոն Տեր-Պետրոսյան-Հեյդար Ալիև ժամանակահատվածում։ Դրանից հետո այդպիսի ուղիղ շփման տվյալներ չեն եղել։ Միգուցե եղել են, բայց բացահայտ այդ մասին չի հայտարարվել»։

Արմեն Վարդանյանի  կարծիքով՝ Հայաստանին այս փուլում ժամանակ է պետք, որպեսզի բանակն ուժեղացնի՝ բանակցային պրոցեսում ավելի ուժեղ դիրքերից հանդես գալու համար․ «Իրականում այդ շփումները վատ չեն այն առումով, որ նվազեցնում են լարվածությունը ու  շփման գծում նոր զոհեր չենք ունենում։ Այդ առումով լավ է, բայց նաև ես շատ մեծ ակնկալիքներ ու սպասելիքներ  չունեմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վերջնական առումով խաղաղության պայմանագիր կստորագրվի»։

Մեր զրուցակիցը նաև նշեց՝ սովորաբար դելիմիտացիա ու դեմարկացիա միջազգային իրավունքի  տեսանկյունից տեղի են ունենում այն երկրների միջև, որոնց միջև դիվանագիտական հարաբերություններ կան․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան։ Երկրորդ՝  Հայաստանը Վրաստանի հետ կոնֆլիկտ չունի, բայց երեսուն տարուց ավել դեմարկացիայի գործընթաց է գնում, սակայն  սահմանն ամբողջովին դեմարկացված չէ։ Առավել ևս Ադրբեջանի դեպքում դա չի կարող շատ կարճ տևել, 1-2 տարում այդ գործընթացը չի կարող ավարտվել»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում