«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, երեկ քրեական հետախուզության վարչության աշխատակիցները ձերբակալել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Սևանի կայազորի պետի տեղակալ Գևորգ Ավետիքի Մոնչյանին։
Վերջինս մեղադրվում է նորակոչիկ զինվորից ստացած 1500 ամերիկյան դոլարի դիմաց Ռազմական ոստիկանության կայազորերից մեկում ծառայության նշանակելու մեջ:










































