Մենք շարժվում ենք խաղաղության օրակարգով, բայց այն չպետք է պարտադրվի Բաքվի կողմից, լինի Բաքվի նախապայմաններով: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ ԱԺ պատգամավոր,«Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցություն ղեկավար Արթուր Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով` կարմիր գիծը` Արցախը Ադրբեջանի կազմում չլինելու հանգամանքն է. «ԱՀ ԱԺ հայտարարությամբ շեշտել ենք ` Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, դա նշանակում է հայաթափում»: