ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ապրիլի 28-ին ընդունել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանին և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանին:
Այս մասին հայտնում են նախարարությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Մայր թատրոնի 100-ամյակի նշման հոբելյանական ծրագրի ձևաչափերն ու բովանդակային հարցերը: Վահրամ Դումանյանը թատրոնի ղեկավարների հետ քննարկել է նաև թատրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր և դրանց լուծմանն ուղղված հնարավոր քայլերը: