Կիևը իր դեսպանին Թբիլիսի կվերադարձնի այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները աջակցություն ցույց տան Ուկրաինային։ Այս մասին Կիևում միջազգային և ուկրաինական լրատվամիջոցների համար մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Aliq.ge-ն:
«Մենք միանշանակ չենք ցանկանում հակամարտություններ Վրաստանի հետ։ Վստահ եմ, որ երբեք չեն լինի…»,- ասել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ վրաց ժողովրդին համարում է եղբայրական և «ուկրաինացիների համար իսկապես մտերիմներից մեկը», սակայն վրացական պետության ղեկավարների դիրքորոշումն իր համար անհասկանալի է։
«Ես չեմ հասկանում, թե ինչու պատժամիջոցներ չեն սահմանվում։ Ես լսել եմ «մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունը» ուղերձը։ Ի՞նչ տնտեսություն։ Նրանք (խմբ. Ռուսաստանը) արդեն վերցրել են Վրաստանի տարածքի մի մասը, գրեթե հասել են Թբիլիսի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։










































