Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների թարմացված վարկանշային աղյուսակը, որի համաձայն՝ Հայաստանի հավաքականը նահանջել է մեկ տեղով և զբաղեցնում է 71-րդ հորիզոնականը:
«Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խմբում հանդես եկող հավաքականներից միայն Հայաստանի ընտրանին է նահանջել, Անդորրան մնացել է նույն՝ 203-րդ տեղում, Մակեդոնիան առաջադիմել է 6 տեղով և 90-րդն է, Իռլանդիան նախկին 33-ի փոխարեն 31-րդն է, Սլովակիան 29-րդ տեղից բարձրացել է 26-րդ տեղ, Ռուսաստանը առաջադիմել է 5 հորիզոնականով և 13-րդն է:
Փոխվել է նաև վարկանշային աղյուսակի առաջատարը` Իսպանիայի փոխարեն 1-ին հորիզոնական է բարձրացել Հոլանդիան, Գերմանիան 3-րդն է:
1 (2). Հոլանդիա – 1596
2 (1). Իսպանիա – 1563
3 (3). Գերմանիա – 1330
4 (6). Անգլիա – 1177
5 (5). Ուրուգվայ – 1174
6 (4). Բրազիլիա – 1156
7 (8). Իտալիա – 1110
8 (7). Պորտուգալիա – 1060
9 (10) Արգենտինա – 1017
10 (9) Խորվաթիա – 1009
13 (18). Ռուսաստան – 940
26 (29). Սլովակիա – 806
31 (33). Իռալնդիա – 754
71 (70). Հայաստան – 456
90 (96). Մակեդոնիա – 358
203 (203). Անդորրա – 0









































