Saturday, 30 09 2023
Ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից․ ՄԻՊ
Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին ամսական կտրամադրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ կոմունալ բոլոր ծախսերի համար․ Փաշինյան
Արցախցի Սոսեն արդեն հատել է Հակարիի կամուրջը
Չվերլուծեցինք, թե ինչ երևույթ էր ահաբեկիչ Նաիրի Հունանյանը
20:45
Բուլղարիան մինչև դեկտեմբեր կարգելի ուկրաինական արևածաղկի ներկրումը
20:30
Իտալիայի առափնյա պահպանությունը 177 մարդու է փրկել լաստանավից, որը գիշերը հրդեհվել էր
Գեղարքունիքում Ford-ը բախվել է քարերին և հայտնվել դաշտում, քույրերը տեղափոխվել են հիվանդանոց
Համահայկական հիմնադրամը կանգնած է բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների կողքին
20:00
Սլովակիայում ընթանում են խորհրդարանական ընտրություններ
Արցախի ՆԳ նախարարը շարունակում է մնալ Արցախում․ կիրականացնեն որոնողափրկարարական աշխատանքներ
Կիպրոսի արտգործնախարարության հայտարարությունը.ողջունելի և տարօրինակ
Մարզում գրեթե չկան հյուրանոցներ. մարդկանց տեղավորել ենք ազատ տներում. Արմավիրի մարզպետ
ԼՂ-ից բռնի տեղահանված 100 437 անձ է ժամանել ՀՀ
Մահացել է Արցախի ամենատարեց՝ 103-ամյա բնակիչը․ նա բռնագաղթել էր Վանք գյուղից
18:30
Եղանակը Հայաստանում – Հոկտեմբեր 1, 2023
Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածել
18:10
Եղանակը աշխարհում – Հոկտեմբեր 1, 2023
Բաքվում կալանավորվեց Լևոն Մնացականյանը
Ուղիղ. Ընդդիմության հանրահավաքը Երևանում
ՀՀ տարբեր բժշկական կենտրոններում այս պահին բուժում են ստանում 361 բռնի տեղահանվածներ, գրանցվել է 14 մահ. Ավանեսյան
ԵՄ քաղաքականությունը ձախողված է
12-ամյա Կարենը. 40 ժամ ղեկին լինելով` ընտանիքին Արցախից բերել, հասցրել է Հայաստան
ՄԱԿ առաքելություն է պետք Արցախում, որ հասկանան՝ «Բուչա» եղե՞լ է, թե՞ ոչ
Անահիտ Ավանեսյանն ԱՀԿ ներկայացուցչին տեղեկացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի մասին
Սա հանցագործություն է քաղաքակրթության դեմ. Երևանում Ռուբեն Վարդանյանի և մյուս բոլոր գերիների վերադարձի պահանջով երթ է
Առևտուր կեղծ թղթադրամով․ բացահայտել են Հրազդանի ոստիկանները
Ինչու ՈւԵՖԱ-ն չի որակազրկվում Ադրբեջանի ազգային հավաքականին․․․
Դավիթ Բաբայանը 4 ամսով կալանավորվել է. Ադրբեջանի դատախազություն
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Արցախը գրեթե ամբողջությամբ դատարկ է. Արտակ Բեգլարյան

Բրիտանիան կարող է շտկել ծանր սխալը և օրինակ ծառայել աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը

Բրիտանական հայտնի The Times պարբերականը ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ, Red Box խորագրի ներքո այսօր ներկայացրել է Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:

Խոսելով Հայոց ցեղասպանության դասերի մասին՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես նշել է. «Մենք չենք կարող արժանահավատորեն դատապարտել 21-րդ դարի վայրագությունները, եթե հրաժարվենք ընդունել 20-րդ դարի հանցագործությունները, որոնք նպաստեցին աշխարհը ձևափոխելուն: Բրիտանական կառավարությունը հնարավորություն ունի շտկելու ծանր սխալը և օրինակ ծառայելու աշխարհին՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և ամեն տարի անցկացնելով հիշատակի արարողություն, ինչպես հայ ժողովուրդն է նշում ամեն ապրիլի 24-ին։

Փորձելով Բրիտանիան տանել դեպի պատմության ճիշտ կողմը՝ նախորդ ամիս պատգամավորների միջկուսակցական խումբը, ներառյալ Պահպանողական կուսակցության նախկին առաջնորդ սըր Իեն Դունկան Սմիթին և Լեյբորիստական պատգամավոր Ռուպա Հուքին, իր աջակցությունը հայտնեց անհատ անդամների կողմից ներկայացված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու օրինագիծին, որը ձգտում էր «շտկել սարսափելի պատմական անարդարությունը»՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Ցավոք, օրինագիծը, ինչպես հաճախ է պատահում անհատ անդամների օրինագծերի դեպքում, առաջին ընթերցումից այն կողմ չգնաց:

Հայոց ցեղասպանությունը ոչ միայն բարոյական, այլեւ շատ պրագմատիկ խնդիր է։ Չնայած պատմության բեռին՝ Հայաստանը բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ փորձելով կարգավորել երկկողմ հարաբերությունները: Բայց քանի որ Հայաստանի շարունակական բանակցությունները Թուրքիայի հետ ընթանում են առանց Ցեղասպանության հետ կապված որևէ նախապայմանի, դրանք, ամենայն հավանականությամբ, «կսայթաքեն»: Երկու կողմերի միջև հարաբերությունների կարգավորման որևէ գործընթաց չի կարող գոյատևել, եթե չանդրադառնա այն վերքին, որը հետապնդում և տանջում է ողջ աշխարհի հայերին:

Ես աջակցում եմ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և ցանկանում եմ տեսնել կայուն հարաբերություններ երկու երկրների միջև: Սակայն նման հարաբերությունները կարող են կառուցվել միայն պատմական ճանաչման և հաշտեցման ամուր հիմքերի վրա։ Պատմությունից խուսափելու միջոցով ձեռք բերված ժամանակավոր շտկումները չեն հանգեցնի տեւական խաղաղության: Դրանք պարզապես կթաքցնեն խորացող դժգոհությունները, որոնք ապագայում կհորդեն անկառավարելի ուժով: Տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության և բարգավաճման հաստատման համար Հայոց ցեղասպանության ճանաչումն անփոխարինելի ճանապարհ է:

20-րդ դարը մարդկության պատմության ամենամռայլ էջերի կոլաժ է՝ Հոլոքոստից և Կամբոջայի կոտորածից մինչև Ռուանդայի ցեղասպանություն: Ցեղասպանության սարսափները երբեք չպետք է դուրս մնան պատմությունից: Հիշողությունը մեր լավագույն պաշտպանությունն է 21-րդ դարում դրանց կրկնությունից:

Սա է պատճառներից մեկը, որ Ջո Բայդենը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և հայ ժողովրդին պատճառված ցավը։ «Մենք հարգում ենք նրանց պատմությունը, – ասաց նա: – Մենք ընդունում ենք պատմությունը. Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու համար, այլ՝ որպեսզի այն, ինչ տեղի ունեցավ, այլևս երբեք չկրկնվի»:

Որպես քրիստոնեությունը 301 թվականին պետական կրոն ընդունած առաջին ժողովուրդ՝ Հայաստանն ունի մշակութային և գեղարվեստական հարուստ ժառանգության՝ ամրապնդված ապագայի և մարդկային բարության հաղթանակի հանդեպ հավատով:

Մեր ժողովուրդը տոկուն է, նորարար, աշխատասեր և ստեղծագործ: Մեր ցանկությունն է մեր երկիրը վերածել համաշխարհային ազգի ծաղկող տան, ազգ, որը ձգտում է ներդրում ունենալ իր բոլոր հարևանների և աշխարհի ընդհանուր բարօրության մեջ:

Բայց արդար և ծաղկող ապագան մեզանից պահանջում է ճանաչել մեր ընդհանուր անցյալը: Բրիտանիան կարող է իր ներդրումն ունենալ ապաքինման այդ գործընթացում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում