Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը երկու ամսով հետաձգեց ՀՀ-Թուրքիա հարաբերությունների մասին հայտարարության նախագծի քննարկումը:
Այս մասին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց պատգամավոր Արմեն Ռուստամյանը` առաջարկելով հետաձգել հարցի քննարկումը` նախագծի լրամշակման նպատակով։
Ռուստամյանի խոսքով` հայտարարության նախագիծն ընդդիմադիր խմբակցությունը ներկայացրել էր ԱԺ–ի քննարկմանը, բայց լսումները տապալվել են, քանի որ, ԱԺ աշխատակազմի մեկնաբանմամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չէր ապահովել նիստի ուղիղ հեռարձակումը։