Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Թուրքիայի մի շարք քաղաքներում ապրիլի 24-ին միջոցառումներ կլինեն. Ստամբուլում նաև հանրահավաք է կազմակերպվելու

Ստամբուլում այս տարի Հայոց ցեղասպանության առթիվ միջոցառումներ, տարատեսակ ակցիաներ են կազմակերպված։ Նախորդ տարիներին համավարակով պայմանավորված որևէ միջոցառում տեղի չէր ունեցել։

Այս առնչությամբ Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Թուրքիայի մի շարք քաղաքներում միջոցառումների նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում. «Վերջին 2 տարիներին ապրիլի 24-ի կապակցությամբ հրապարակային միջոցառումներ չեն կայացել համավարակի պատճառով: Բայց այս տարի կկազմակերպվեն: Ստամբուլի մասով հաստատ գիտեմ, որ հրապարակային միջոցառում կիրականացվի, այլ քաղաքներից տեղեկություններ ունենք, որ սրահային միջոցառումներ են լինելու, իսկ թե հրապարակային ինչ միջոցառումներ են պատրաստվում, այդ մասին տեղյակ չենք:

Ստաբուլում ակցիաներ են լինելու: Մասնավորապես, Մարդու իրավունքների միությունը ապրիլի 24-ին ժամը 11.30-ին փողոցում մամլո հայտարարություն է ընթերցելու, ցերեկը ժամը 13-ին Շիշլիի հայոց գերեզմանատանը պետք է հիշատակվի Սևակ Բալըքչըի հիշատակը, որ տարիներ առաջ հենց ապրիլի 24-ին սպանվել էր իր ծառայած զորամասում: Իսկ երեկոյան ժամը 19-ին քաղաքի կարևոր հրապարակներից մեկում հիշատակի հանրահավաք է կայանալու»,-ասաց Էստուկյանը:

Հարցին, թե հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացի այս փուլում որքանո՞վ  կա զգուշավորություն նման միջոցառումներ կազմակերպելու առումով, Էստուկյանը պատասխանեց. «Այն, ինչ կար, նույնը շարունակվում է, ոչ մի նոր բան չկա: Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման հետևանքով որևէ փոփոխություն գոյություն չունի»:

Էստուկյանի համար անհասկանալի է, թե ինչու Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Երևանում կամ Անկարայում տեղի չեն ունենում, այլ Մոսկվայում կամ Վիեննայում և երրորդ հանդիպումը ևս տեղի է ունենալու Վիեննայում. «Բնականոնացում բառն ինչ պահանջում է, մենք այդ ակնկալիքներն ունենք, և հիմա կարծես այդ ընթացքից բավական հեռու են, որովհետև սահմանները շարունակում են փակ մնալ: Նույնիսկ Հայաստանն առաջարկեց, որ գոնե դիվանագետների համար ցամաքային սահմանը բացվի, բայց Թուրքիան դա էլ մերժեց: Ուրեմն շատ հեռու ենք հարաբերությունների նորմալացման մասին խոսելուց»:

Ինչ վերաբերում է Հայաստանի ընդդիմության առաջարկին՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը իրականացնել փուլային տարբերակով, Էստուկյանն ասաց. «Ընդդիմությունը, դժբախտաբար, շատ մեծ քննադատական եղանակ չի կարողացել արտադրել: Նրանց բոլոր ջանքերն ուղղված են իշխանություններին հալածելուն, հետևաբար, տրամաբանական քննադատություն չենք լսում: Երանի այնպիսի ընդդիմություն ունենայինք, որն իր տեղին քննադատություններով ուղղություն տար իշխանություններին, բայց դրանից շատ հեռու ենք: Նրանց միակ նպատակը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, դրանից դուրս ասելիք չունեն: Այսինքն՝ իրենց դերակատարները

Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք իրենց ասածները, երբ Փաշինյանն է ասում, ասում են՝ վայ, երկիրը ծախեցիր: Ընդդիմության ելույթները, բողոքները տրամաբանությունից զուրկ են, դրա համար էլ ես իրենց լուրջ չեմ վերաբերվում: Իշխան Սաղաթելյանին լուրջ չեմ վերաբերվում: Նա պարզապես վարչապետին խոշտանգելու համար փողոց դուրս եկած մեկն է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում