Wednesday, 17 06 2026
Փոքր Վեդի բնակավայրի միջնակարգ դպրոցը կառուցված է. վարչապետ
11:10
Զելենսկին փորձել է համոզել Թրամփին պահպանել Եվրոպայի դերակատարությունը
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 10-րդ հանդիպմանը
10:50
ԵՄ-ն՝ Հայաստանի կողքին. Բրյուսելը նախապատրաստում է առևտրային արտոնություններ
Համայնքային հողերն ազատվել են ինքնակամ կառուցված շինություններից
10:30
G7-ի ղեկավարները խոստացել են ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ և զենք Ուկրաինային
Փամբակ գետում հայտնաբերվել է 7-ամյա աղջկա մարմինը
10:10
G7-ի ղեկավարները համատեղ հայտարարությամբ աջակցել են ԱՄՆ-ի և Իրանի միջև պայմանավորվածություններին
Ընտրակաշառքը հանցագործություն է, դրա համակարգային ազդեցությունը՝ սահմանադրական խնդիր
Անահիտ Մանասյանը Բեռլինում ելույթ է ունեցել ՄԻԵԴ վճիռների կատարմանը նվիրված միջազգային միջոցառմանը
Սպասվում է կարճատև անձրև
Իրան–ԱՄՆ հնարավոր համաձայնությունը ակնհայտ կդարձնի, որ «3+3» ձևաչափը մեռած է
Մատակարարման արգելքները քաղաքականության հետ կապ չունեն. «Ռոսսելխոզնադզոր»
09:10
Հունգարիայում նույն անձը չի կարողանա երկու անգամից ավելի լինել վարչապետ
Հրվ. Կովկասը Ֆիդան-Լավրով բանակցությունների առանցքում. ի՞նչ են քննարկել երկու արտգործնախարարները
08:50
FBI-ն կանխել է Սպիտակ տան բակում ծրագրված հարձակումը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Լիոնել Մեսսի. ֆուտբոլային հանճարը փայլատակել է աշխարհի առաջնությանը
ՀՀ պատվիրակությունը մասնակցել է «Ներքին տեղահանված անձանց համար կայուն լուծումների առաջխաղացում» խորագրով քննարկմանը
08:10
Նավթի գները նվազել են – 16/06/26
Ո՞ր «կետում է Մոսկվան առարկում հայ-ադրբեջանական գործընթացի դրական զարգացմանը»
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են

Բայդենը կրկին հավաստել է, որ մտադիր չէ ԱՄՆ-ի զորքեր ուղարկել Ուկրաինա

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապրիլի 21-ին կրկին հավաստել Է, որ ոչ մի ամերիկացի զինվորականի չի ուղարկի Ուկրաինայի տարածք՝ «երրորդ համաշխարհային պատերազմի» ռիսկից խուսափելու համար:

«Մենք ոչ մի ամերիկացի զինվորականի չենք ուղարկի Ուկրաինա՝ երրորդ համաշխարհային պատերազմ չսկսելու համար»,- հայտարարել Է նա Օրեգոնի նահանգում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության միջոցառման ժամանակ: Նրա խոսքը մեջբերում Է Սպիտակ տան մամուլի միավորումը:

Դրա փոխարեն, Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ ԱՄՆ-ն իր ջանքերը կկենտրոնացնի Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու վրա:

«Մենք ռազմական հնարավորությունններ կընձեռենք յուրաքանչյուր ուկրաինացու, որոնք (…) մեզ անհրաժեշտ են մեզ պաշտպանելու համար»,- հայտարարել Է նախագահը:

Ավելի վաղ Բայդենը հայտարարել Է, որ Վաշինգտոնն Ուկրաինային կուղարկի 800 միլիոն դոլար գումարի ռազմական օգնության նոր փաթեթ, որը կներառի հրետանի եւ անօդաչու թռչող ապարատներ:

Պենտագոնը ճշտել Է, որ փաթեթը կներառի հրետանային արկերի 155 միլիմետր եւ 144 միլիմետր տրամաչափի 72 հաուբից, 72 ավտոմոբիլ այդ հրանոթների քարշակման համար, ինչպես նաեւ 121 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող ապարատ:

Ապրիլի 13-ին ԱՄՆ-ի ղեկավարը հայտնել Էր 800 միլիոն դոլարի օգնության եւս մեկ փաթեթի մասին, որի մեջ մտնում են այդ թվում 11 Մի-17 ուղղաթիներ, 200 զրահապատ փոխադրամեքենաներ, 18 155-միլիմետրանոց հաուբիցներ եւ 40 հազար հրետանյին արկ, ինչպես նաեւ 300 Switchblade արգելափակող արկեր, 500 հրթիռներ Javelin հակատանկային համալիրների համար եւ «հազարավոր այլ հակատանկային համակարգեր», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում