Monday, 13 05 2024
10:37
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը
Ակցիայի 88 մասնակից բերման է ենթարկվել
Թբիլիսիի բողոքի ցույցերի ժամանակ Մոլդովայի քաղաքացի է ձերբակալվել
Վայոց Ձորում ճանապարհ փակելու բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած անձը կալանավորվել է
Իսրայելն Գազայի հարավում ակտիվացնում է ռազմական գործողությունները
Նրանք տապալվելու են, քանի որ դեմ են առել իշխանության լեգիտիմության պատին
Սևանում մեքենա է այրվել․ վարորդը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Առաջ ռուսի խաղաթուղթն էինք, հիմա դա էլ չենք. հիմա պրիզ ենք
Սպասվում են տեղումներ
Արտահերթ ընտրություն կլինի, թե ոչ, կախված է նրանից՝ շարժումն ինչ դիրքի դուրս կգա
Մուշավան թաղամասում մեքենա է այրվել
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան տուժածներ
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի

Համագործակցային և բաց դպրոցները կրթության որակի ամենակարևոր երաշխավորն են. Ժաննա Անդրեասյան

Երևանի թիվ 118 ավագ դպրոցն ամեն տարի կազմակերպում է «Ես բնագետ եմ» աշակերտական համաժողովը, որի նպատակն է.

խորացնել բնագիտական առարկաների գիտելիքները գիտահետազոտական աշխատանքի փորձով,

ծանոթանալ գիտական արդի խնդիրներին և նրանց լուծման ժամանակակից մոտեցումներին,

նպաստել հանրապետության տարբեր դպրոցներում բնագիտությամբ հետաքրքրվող սովորողների համագործակցությանը,

սովորողների շրջանում ձևավորել մեծ լսարանի առջև ելույթ ունենալու հմտություններ,

նպաստել հանրակրթություն-գիտություն, դպրոց-բուհ կապերի ամրապնդմանը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍՆ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Ես բնագետ եմ» աշակերտական ամենամյա համաժողովին այս տարի հայտագրվել է այնքան մասնակից, որ համաժողովը կանցկացվի երկու օրով՝ 7-9-րդ և 10-12-րդ դասարանցիների համար տարբեր օրեր՝ մայիսի 13-ին և 14-ին։ Հայտագրվել են 920 մասնակից, 300 զեկուցող, 320 մասնակից դպրոց։

Այս դպրոցում տարբեր դպրոցներ պարբերաբար հյուրընկալվում են նաև լաբորատոր փորձեր կատարելու, բնագիտական առարկաների ուսուցման նոր մոտեցումներին ծանոթանալու համար։

Գրառման մեջ նաև ասված է. «Շատ կարևոր է, որ այս նախաձեռնությունները հենց դպրոցներից են գալիս ու միջդպրոցական համագործակցության արդյունք են։ Համագործակցային և բաց դպրոցները կրթության որակի ամենակարևոր երաշխավորն են»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում