Sunday, 12 05 2024
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը
Երևանի Մյասնիկյան պողոտայում չորս ավտոմեքենա է բախվել
Ծառը ընկել է էլեկտրական լարերի վրա և մասամբ փակել ճանապարհը
Հյուսիսափայլը ՌԴ երկնքում՝ երկրորդ գիշերն անընդմեջ
Բաբկեն Թունյանը 3 հարց է հղել շարժման առաջնորդներին
Եղանակը Հայաստանում
Շվեյցարիայի ներկայացուցիչը՝ «Եվրատեսիլ-2024»-ի հաղթող․ «Լադանիվա»-ն 8-րդն է
11:00
Պենտագոնը և SpaceX-ը սահմանափակել են «Starlink» տերմինալների օգտագործումը ռուսների կողմից
10:45
Բելգիան 9 մլն եվրո կհատկացնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների համար
Խաղաղության նշույլը անհանգստացնո՞ւմ է նրանց. ժամավաճառություն է, որ միայն խանգարելու է
10:24
Ուկրաինան զենքի գաղտնի գործարաններ ունի՝ մի քանիսը գետնի տակ
Ալմա-Աթայի հանդիպումից հետո սաբոտաժի վտանգ կա
10:09
Հարավային Կորեան կարող է հատուկ նշանակության կազմավորումներ տեղակայել Հյուսիսային Կորեայի հետ սահմանին
Գազպրոմի հարկերը նվազել են 15 տոկոսով․ ինչն է պատճառը

Նախկին պաշտոնյաների արածը սաբոտաժ է պետության հանդեպ, դեպի հյուսիս հայացքով, վաշխառուի հոգով ու եվրոպական հագուստով

Ազատության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների շարքում  են մի շարք նախկին պաշտոնյաներ։ Բացի պահանջի հեղինակ Արթուր Վանեցյանից հրապարակում են նաև  ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան խաչատրյանը,  պատերազմից հետո արտգործնախարարի պաշտոնը սստանձնած Արա Այվազյանը, ով հեռանալիս այդպես էլ հստակ բացատրություն չտվեց, սակայն հայտարարում է, որ իր պաշտոնավարման օրոք կարգավիճակի նշաձողի իջեցման հարց միջազգային հանրությունը չի դրել։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նախկին պաշտոնյաները իհարկե կարող են  հրաժարականներ պահանջել, սակայն երբ խոսքը գնում է իշխանափոխության մասին, ապա այդ նույն անձինք պետք է իմանան, որ իշխանությունները ձևավորվում են Ազգային ժողովի միջոցով․«Այսինքն՝ եթե կա Ազգային ժողովը ցրելու ծրագիր՝ դա բոլորովին այլ հարց է։ Ինչպես հայտնի է՝ մեր բոլոր պաշտոնյաները լեգիոներ են, նախագահը, վարչապետը, նախարարները։ Ըստ գործող Սահմանադրության՝ իշխանությունն էլ է փոխում Ազգային ժողովը։ Այսինքն՝ գործադիր մարմինը կախվածության մեջ է Ազգային ժողովից, որովհետև  խորհրդարանն է նրանց նշանակում ու ազատում աշխատանքից։ Պաշտոնափոխության, իշխանափոխության համար հարկավոր է դիմել Ազգային ժողովին, որ Ազգային ժողովն իր նշանակած պաշտոնյաներին հետ կանչի։ Նրանք, ովքեր հիմա այլ ճանապարհ են ընտրել, պետք է մի անգամ կարդան գործող Սահմանադրությունը։ Բայց եթե կա իշխանափոխության ծրագիր, ապա նախընտրական արշավի ժամանակ այն պետք է ներկայացվեր։ Հիմա, որ առաջարկում են վարչապետի հրաժարականը՝ իրենք Սահմանադրությունը կարդացե՞լ են, թե՞ ոչ»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Ըստ Արշակյանի՝ հրաժարական պահանջողներից շատերն Ազգային ժողովի մանդատ ունեն, ստանում են աշխատավարձ, բայց իրենց պարտականությունները փաստորեն չեն կատարում․ «Դա գարնանային սրացում ու միջոցառում է։ Եղանակները լավն են, հաճելի, փողոցային ակցիաների համար շատ հարմար։ Բայց արդյոք դա իշխանափոխության կամ պաշտոնափոխության կբերի՝ վստահ չեմ։ Եթե կա քաղաքացիական անհնազանդության այդ կրիտիկական զանգվածը, ապա դա կարելի է անել նաև Ազգային ժողովի ամբիոնից՝ առանց հակահիգիենիկ վիճակ ստեղծելու Երևան քաղաքի կենտրոնում։Առանց այն էլ մի լավ վիճակում չէ Երևան քաղաքը»։

Ինչ վերաբերում է  նախկին պաշտոնյաների այն հայտարարություններին, թե իրենց ժամանակ  Ղարաբաղի կարգավիճակի նշաձողի իջեցման հարց չկար, մեր զրուցակիցն ասաց․ «2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո նշաձողի մասին խոսելն անհեթեթություն է այն մարդկանց համար, ովքեր քվեարկել են  Հայաստանի ինքնիշխանության նշաձողի իջեցման օգտին։Նրանք  եթե ոչ քրեական, ապա գոնե քաղաքական պատասխանատվության պետք է ենթարկվեն՝ Հայաստանի Հանրապետությունը քաղաքակիթ աշխարհից կտրելու համար, Եվրամիության հետ 4 տարի տարված բանակցություններից հետո շուռ  գալ ու Հայաստանը միացնել ոսկե հորդայի մնացորդներին՝ մեզ ոչ բարեկամ Բելառուսին, Ղրղզստանին, Տաջիկստանին, կարծում եմ՝ առնվազն քաղաքական գնահատականի է արժանի։ Դրանից հետո, երբ նման ակցիա կատարողները խոսում են նշաձողի մասին՝ անհեթեթ ։ Վարչապետն էլ վերջին հաշվով պետք  բացատրի՝ ինչ նկատի ունի նշաձող ասելով։ Աշխարհի բոլոր ժողովուրդների համար կա հավասարության իրավունք, հայերի համար՝ ավելի պակա՞ս իրավունք։ Նշաձողը դա է, մենք մեր իրավունքներից, էթնոսից հրաժարվու՞մ ենք։ Թող վարչապետը դա բացատրի, պինգ-պոնգի կանոններով գնդակը փոխանցում ենք վարչապետին»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ նախկին պաշտոնյաները հայրենիքին ու պետության ծառայությունը չեն հասկանում․ «Նրանց մեծ մասը Ռուսաստանի բարձրագուն  ուսումնական հաստատություններում կրթություն են ստացել՝ հայտնի ՄԳԻՄՈ-ում։ Նրանց արածը պետության հանդեպ սաբոտաժ է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Շիրինյանի՝ նրանցից յուրաքանչյուրը նախկին ռեժիմին լավագույնս ծառայել է , պետության ճգնաժամի պատասխանատուներից է, ոչ մեկը նոր մարդ չէ․«Երկիրն անընդհատ ապակայունացման ռեժիմում են պահում, տնտեսական զարգացում չի լինում, ակտիվանում են հանրապետության ղեկավարության որևէ նախաձեռնության ժամանակ։ Եթե Փարիզ կամ Բրյուսել է գնում, այստեղ ակտիվանում են՝ նաշանակում է, որ դրսից են  կառավարվում, օտար  ուժերի ներկայացուցիչ են այս երկրում։Սրանք Վաշինգտոններում ու Լոնդոններում ապրելով այդպես էլ չհասկացան, որ ժողովրդի գերագույն կամքն անբեկանելի  է։ Հայացքները հյուսիս,  վաշխառուի հոգով եվրոպական հագուստներով։Երբ Ռուսաստանին ու Ադրբեջանին պետք է Հայաստանը ցնցել, իրենք թևերը քշտած մսագործի նման գործի են անցնում։ Մնացածը փարիսեություն է»,-եզրափակեց քաղաքագետը։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում