6,9 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նիկարագուայի ափերի մերձակայքում: Ապրիլի 21-ին այդ մասին հաղորդվում Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքում:
Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Լեոն քաղաքից (բնակչությունը շուրջ 144 հազար) մոտավորապես 88 կիլոմետր հեռավորության վրա: Օջախն ընկած Է եղել 18 կիլոմետր խորությունում: Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների եւ տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:












































