Հայաստանի պետականության առջև ծառացած ամենաիրատեսական վտանգը Ռուսաստանն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը:
«Վտանգը այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ այնքան խորը գնա ինտեգրացիայի, որ պոկվել չլինի: Մենք անընդհատ գտնվում ենք ռուսական ծիրում և գնալով խորացնում ենք այդ ծիրը»,-նշեց Քոչինյանը:
Քոչինյանը չի կիսում իշխանության այն թևի մոտեցումները, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում առանց այդ երաշխիքների: Անդրադառնալով ընդդիմության ակցիաներին, քաղաքագետը շեշտեց՝ ընդդիմության քայլերը կապ չունեն Արցախի ու Հայաստանի հետ, դրանք ՀՀ ինքնիշխանության դեմ քայլեր են:











































