Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկուշաբթի օրը՝ ապրիլի 18-ին, հայտարարել Է, որ իր երկիրը ռուսաստանյան գազի կարիք չունի, դրա հետ մեկտեղ նա նշել Է, որ եվրոպական մյուս երկրները կախված են դրանից:
«Ֆրանս 5» հեռուստաալիքի եթերում նա հաղորդել Է, որ Ֆրանսիան մտադիր Է պատժամիջոցներ «առաջադրել» ռուսաստանյան գազի դեմ, քանի որ իրեն «դա պետք չԷ»: Միեւնույն ժամանակ նա նշել Է, որ «ընդհանուր առմամբ Եվրոպան կախված Է ռուսական գազից»: Մակրոնը նաեւ հանդես Է եկել պատժամիջոցների սահմանման օգտին եւ ՌԴ-ից այլ հանածո Էներգապաշարների դեմ: Ֆրանսիայի ղեկավարը հավելել Է, որ ապրիլի 19-ին Եվրոպայի ղեկավարների եւ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կքննարկի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:











































