Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Խաղաղության պայմանագիրը ցանկալի է, բայց բոլոր տեսակի հույսերից վեր․ Վլադիմիր Կազիմիրով

ԵԱՀԿ Մինսկի  խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը մեծ ներդրում է ունեցել արցախյան առաջին պատերազմի՝ 1994 թվականի անժամկետ զինադադարի հաստատման  հարցում։

Հիշեցնենք Վլադիմիր Կազիմիրովը  1992 թվականին նշանակվել էր Ղարաբաղյան հակամարտության  կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ։ 1994-1996  թվականներին՝ համանախագահ։

Կազիմիրովի անմիջական մասնակցությամբ են ընթացել հակամարտության կարգավորման և ինչպես նշեցինք՝ 1994 թվականի մայիսին զինադադար՝ հաստատելու բանակցությունները։ Հիմնահարցի կարգավորման վերաբերյալ հոդվածներով և զեկույցներով հանդես է եկել մամուլում և համաժողովներում՝ այդ թվում քննադատելով Իլհամ Ալիևին արցախյան երկրորդ պատերազմը սանձազերծելու մեջ։

Կազիմիրովն ակտիվ դիվանագիտական գործունեությամբ չի զբաղվում 2000 թվականից։ Ներկայացնում ենք Վլադիմիր Կազիմիրովի՝  «Առաջին լրատվական»-ի գրավոր հարցերից մի քանիսի պատասխանները։

-Պարոն Կազիմիրով,  Ձեր անձնական ներդրումը 1994 թվականի  անժամկետ զինադադրի կնքման հարցում անգնահատելի է։  Բայց ինչպես նշեցինք, զինադադարն անժամկետ էր  և  տարիների ընթացքում կողմերը պետք է լուծեին մնացած հարցերը։ Հայաստանի և Արցախի համար առ այսօր չլուծված է մնում Արցախի կարգավիճակի հարցը։ Դուք հնարավոր համարու՞մ եք այսօր լուծել այդ հարցը՝ այն դեպքում, երբ անորոշ է անգամ Մինսկի խմբի ճակատագիրը։

-Դուք ճիշտ եք գնահատում զինադադարն անժամկետ էր, որը տևեց ավելի քան  26 տարի:

Տարիքի բերումով ես չէի էլ  կարող մասնակցել Ղարաբաղյան երկրորդ 44-օրյա պատերազմի հանգուցալուծմանը. դրանով զբաղված էին երեք պետությունների ղեկավարներ։ Բայց ես մի քանի անգամ դատապարտել եմ Իլհամ Ալիևին՝ ուխտադրժության  և նույնիսկ իր հոր օրոք համաձայնեցվածի հետ հաշվի նստելու չկամության մեջ։ Սա ստոր  արարք էր  և հակասում է միջազգային հիմնավոր պրակտիկային։ Նրա հիշատակումները հայերի կողմից օկուպացված ադրբեջանական հողերի մասին հիմնականում անհիմն են: Իհարկե, Երևանն ու Ստեփանակերտը կարող էին աստիճանաբար սկսել  հողերը վերադարձնել ադրբեջանցիներին, բայց չի կարելի չհիշել, թե ում մեղքով այդ տարածքները հայտնվեցին հայերի ձեռքում։ Ի վերջո, Ադրբեջանն էր, որ հայերից շատ ավելի հաճախ խախտեց զինադադարը և կրակի դադարեցումը (սա փաստ է) և դրա համար վճարեց իր նոր շրջանների կորստով։ Ուստի, Բաքվի՝  օկուպացիայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված հղումները  համոզիչ չեն։ Ավելին, Ադրբեջանը առաջինն էր, որ մեկ տարի շարունակ չկատարեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի հիմնական պահանջը՝ դադարեցնել ռազմական գործողությունները։

Այժմ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն էլ ավելի է կախված ժամանակի գործոնից։ Այդ հարցն էլ ավելի դժվար լուծվող դարձավ, երբ  տարածքների կեսից ավելին Շուշիի և Հադրութի  հետ միասին գտնում են Բաքվի վերահսկողության տակ։ Եվ արդեն  ինչքան շատ  խախտումներ կան հենց  Ադրբեջանի կողմից։ Ինձ թվում է, որ այս պետությունը (ավելի ճիշտ՝ նրա ղեկավարությունը ) չի համապատասխանում ժամանակակից պահանջներին։ Եվ ես համաձայն եմ ձեր  կասկածների  հետ՝ Մինսկի խմբի և ԵԱՀԿ-ի դերի վերաբերյալ ընդհանրապես։

Երբ առհասարակ խոսում ենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, արդյոք 1994 թվականից սկսած այդ կարգավիճակի ընկալումը Հայաստանում և Ադրբեջանում տարբեր չէր։

-Իհարկե, դեռևս ԼՂ կարգավիճակի հարցը հայերի և ադրբեջանցիների կողմից բոլորովին այլ կերպ էր ընկալվում՝  հատկապես նրանց ղեկավարների կողմից։

Բայց, միևնույն է, որոշ շանսեր կային փոխադարձ ընդունելի լուծում գտնելու այն կարգավորման սխեմաներում, որոնք հայտնի էին։

Ի՞նչ եք կարծում, այսօր կա՞ հնարավորություն  Հայաստանի և Ադրբեջանի  միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու ու մեկընդմիշտ փակելու պատերազմների էջը։

-Սա  բոլոր տեսակի հույսից վեր է։ Բայց  ստիպված կլինեք աստիճանաբար հասնել դրան: Թե կոնկրետ ինչպես, այնքան էլ պարզ չէ: Բայց կա մեկ բարդացնող գործոն՝ Թուրքիայի դերը, որը սկսել է մեծ պատրաստակամությամբ   միջամտել Անդրկովկասի գործերին։ Իհարկե, պետք է, ես կասեի, ստեղծագործական  մոտեցում ցույց տալ նրա արարքներին, բայց երբեմն նրան պատասխանել ուղղակի մերժումով։ Այժմ Թուրքիայի դիրքորոշումը, իր ողջ երկակիությամբ հանդերձ, արժանի է մեծ ուշադրության և երբեմն պարզապես հակահարված է պահանջում։ Բայց իհարկե  խաղաղության պայմանագիրը շատ ցանկալի է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում