Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Արթուր Վանեցյանի «անակնկալ» մեղադրանքը Փաշինյանին

ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը, որը Ազատության հրապարակում է և հայտարարել է հանուն Արցախի ակցիայի մասին, լրագրողների հետ զրույցում պարզաբանել է իր հայտարարությունը, որ արել էր դեռևս 2020 թվականի նոյեմբերի 11-ին: Վանեցյանն այն ժամանակ ասել էր, թե ավելի լավ էր ամբողջ Արցախը թողնել Ադրբեջանին, քան ստորագրել նոյեմբերի 9-ի՝ իր գնահատմամբ կապիտուլյացիոն հայտարարությունը:

Արթուր Վանեցյանին լրագրողները հարցրել են, թե արդյո՞ք չկա հակասություն իր այդ հայտարարության, ու այժմ էլ հանուն Արցախի փրկության ակցիա սկսելու միջև: ԱԱԾ նախկին պետը ասել է, թե չկա, ու պարզաբանել է, թե ինչ նկատի ուներ 2020 թվականի նոյեմբերին: Նա նշում է, որ, եթե Արցախը պահելու հարցում իրավիճակը այդքան ծանր էր, ապա պետք էր մնացյալ հայկական զինուժը հետ քաշել Հայաստանի հանրապետության սահմաններն ամրացնելու՝ Քարվաճառ, Լաչին, որպեսզի ադրբեջանցիները չկարողանային մոտենալ Հայաստանի սահմաններին՝ զրկել Ադրբեջանին մոտենալ Գորիս-Կապան ճանապարհին, Սև լճին, Գեղարքունիքի սահմաններին, իսկ հետո պահպանել դիվանագիտական ճանապարհով օկուպացված Արցախի դեօկուպացիայի հնարավորությունը: Որքան է մտածել Արթուր Վանեցյանն իր հայտարարության այդ «բացատրության» շուրջ, բարդ է ասել, սակայն գրեթե ակնառու է, թե այդ բացատրությունը որքան է հեռու ռազմա-քաղաքական, դիվանագիտական տրամաբանությունից և այն աշխարհաքաղաքական համատեքստից, որ ունեցել է 44-օրյա պատերազմն ու ինչի հետևանքով հասունացել է դրա գրեթե անխուսափելի դարձած բռնկումը:

ԱԱԾ նախկին պետի պարագայում գուցե շատ ավելի տրամաբանված ու հիմնավոր կհնչեր բացատրությունը, որ իր խոսքը եղել է պարզապես նոյեմբերի 9-ից հետո եղած էմոցիոնալ շոկի հետևանք, որում գտնվում էինք փաստացի բոլորս: Որովհետև այն «բացատրությունը», որ ներկայացվում է, նախ հարց է առաջացնում ընդհանրապես Արթուր Վանեցյանի ռազմա-քաղաքական համարժեքության ու վերլուծական պատրաստվածության մասին, ինչը հույժ կարևոր է մարդու պարագայում, որը զբաղեցրել է ԱԱԾ պետի պաշտոն:

Բանն այն է, որ հետքաշման միջոցով ամուր պաշտպանություն կառուցելու հնարավորության պարագայում, հայկական կողմը դա կաներ հենց Արցախում, այլ ոչ Հայաստանի սահմանին: Թե ինչու դա չի եղել հենց Արցախում, սա իհարկե հարցի մյուս՝ կարևոր կողմն է, որի պատասխանը պետք է ստանա օրինակ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը, կամ համենայն դեպս հնարավոր է ստանալ միայն այդ հանգամանքները մանրամասն ուսումնասիրելու պարագայում, հասկանալու համար օրինակ ընդհուպ այն, թե արդյո՞ք ինչ պաշտպանական մշակված և այսպես ասած փորձարկված պլաններ են եղել ԶՈՒ գլխավոր շտաբում՝ հնարավոր պատերազմի հնարավոր անբարենպաստ ընթացքի պարագայում հենց հետքաշման սկզբունքով ամրանալու առնչությամբ: Միևնույն ժամանակ, Ազատության հրապարակում հանուն Արցախի ակցիա սկսած Արթուր Վանեցյանի «բացատրությունն» ունի նաև հետաքրքիր այլ շերտ: Մասնավորապես, նա ասում է, որ ավելի լավ էր հանձնել ամբողջը և ամրանալ Հայաստանի սահմաններին: Սա նշանակում է զրկել Ռուսաստանին Արցախում խաղաղապահ ներկայության հնարավորությունից: Այդպիսով, Արթուր Վանեցյանը փաստորեն մեղադրում է Նիկոլ Փաշինյանին Ռուսաստանին խաղաղապահ ներկայության հնարավորություն տալու համար: Իսկ դա հետաքրքիր դիրքորոշում է, հատկապես նկատի ունենալով այն, ինչ գրում են մամուլում, որ ԱԱԾ նախկին պետը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Վանեցյանը Ազատության հրապարակում ակցիա է սկսում Մոսկվայից վերադառնալուց հետո: Փաստորեն, նա վերադառնում է Մոսկվայից և Ազատության հրապարակում «հիմնավորում» Արցախում ռուսական ռազմական ներկայության հնարավորություն չտալու իր դիրքորոշումը: Իսկ այն, որ այդ ներկայությունը Մոսկվայի համար ոչ թե հանուն հայության Արցախը պահելու, այլ Կովկասն իր համար պահելու ռազմավարական նշանակության հարց էր, թերևս կասկածի ենթակա չէ որևէ մեկի համար: Ըստ այդմ հարց է առաջանում, թե ինչու՞ է Հայաստանի ԱԱԾ նախկին պետը դավանում «Крым наш» մոտեցում, իսկ Արցախի հարցում հիմնավորում, որ ավելի լավ էր այն հանձնել Ադրբեջանին, քան ռուս խաղաղապահներին՝ Հայաստանի սահմանը թողնելով անպաշտպան:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում