Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

Կողբում ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել

Տավուշի մարզի ամենամեծ բնակավայրը՝ սահմանամերձ Կողբը, լուսավորված նոր փողոցներ ունի: Պետական սահմանից ընդամենը 4,5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղում 2019 թվականից ենթակառուցվածքների զարգացման երեք ծրագիր է իրականացվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) սկզբում լուծել են Կողբի մանկապարտեզի ջեռուցման հարցը, իսկ 2020 թվականից մինչև օրս լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման երկու ծրագիր են իրականացրել:

Անկախ վերջին տարիների մարտահրավերներից, տարիների գործընկերները հետևողական են եղել պլանավորված աշխատանքներն իրականացնելու հարցում։ 2020թթ.-ի ընթացքում, Կողբում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված, տեղադրվել է 50 LED լուսարձակ։ Իսկ հաջորդ տարի LED-երի քանակն ավելացել է 37-ով՝ լուսավորելով ևս 1500 մետր հատված: Այսպիսով, երկու ծրագրի արդյունքում, 2021 թ.-ի տարեվերջին, Վիվա-ՄՏՍ-ի  և FPWC-ի ջանքերով, գյուղում տեղադրվել է 87 LED լուսարձակ, լուսավորվել է շուրջ 3400 մետր երկարությամբ ճանապարհ։

Կողբի բնակիչներն արդեն երեք ամիս վայելում են երկամյա ծրագրի արդյունքը: Լուսավորված փողոցներն այստեղ կարևոր են համարում ոչ միայն ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտության, այլև սահմանին ապրող մարդկանց անվտանգության տեսանկյունից:

Էներգախնայող հերթական համակարգի պաշտոնական գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը,  ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ:

«Մեր իրական տունն սկսվում է սեփական տան պատերից դուրս: Եթե ուզում ենք ապրել բարեկարգ միջավայրում՝ նույն հոգատարությունն ու աշխատասիրությունը պետք է դրսևորենք մեր բոլորի մեծ տան՝ երկրի համար: Թող դա լինի փոքրիկ ծրագրերի միջոցով, բայց գիտակցված, հետևողական և անպայման արդյունքի հասնելու ձգտմամբ: Այս ծրագրի ամենակարևոր շահառուն երիտասարդ սերունդ է: Լուսավորված փողոցում քայլելը, բարեկարգված միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Ուզում եմ հավատալ նաև, որ նման ծրագրերով կարելի է երիտասարդներին փոխանցել աշխատասիրության, երկրի նկատմամբ հոգատարության դրսևորման, ունեցածը գնահատելու և պահպանելու արժեհամակարգ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից: Ծրագիրը նաև էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ է տալիս այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչ կա` բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական: Ծրագրի արդյունքում էապես կրճատվում են համայնքի բյուջետային ծախսերը, լինում են խնայողություններ, որոնք ուղղվում են  այլ խնդիրների լուծմանը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում