Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հինգ տարօրինակ երևույթ, որոնք տեղի են ունենում տիեզերքում

Պարտադիր չէ հանճարեղ գիտնական լինել՝ իմանալու համար, որ տիեզերքը տարօրինակ է։ Բայց թե որքան է տարօրինակ, կարող է ձեզ զարմացնել: Տիեզերքում գերակշռում են անտեսանելի էլեկտրամագնիսական հոսքեր, որոնք մենք սովորաբար չենք զգում: Այն նաև լի է տարօրինակ տեսակի նյութերով, որոնք երբեք չենք հանդիպել Երկրի վրա: Ահա հինգ ոչ երկրային բաներ, որոնք տեղի են ունենում բացառապես տիեզերքում:

1.Պլազմա

Երկրի վրա նյութը սովորաբար ընդունում է երեք վիճակներից մեկը՝ պինդ, հեղուկ կամ գազային։ Սակայն տիեզերքում նորմալ մատերիայի 99,9%-ը լրիվ այլ բնույթի է՝ պլազմային: Ազատ իոններից և էլեկտրոններից կազմված այս նյութը գազային վիճակից անդին առաջացող գերհագեցած վիճակ է, որն առաջանում է, երբ մատերիան բերված է ծայրահեղ ջերմաստիճանի կամ լիցքավորված հզոր էլեկտրական հոսանքով։

2. Ծայրահեղ ջերմաստիճաններ

Սիբիրից մինչև Սահարա Երկիր մոլորակն ունի ջերմաստիճանների լայն սպեկտր՝ կան գրանցված դեպքեր, երբ ջերմաստիճանը երկրի վրա բարձրացել է մինչև +57°C և իջել -89°C: Բայց այն, ինչ մենք ծայրահեղ ենք համարում Երկրի վրա, միջին ջերմաստիճան է տիեզերքում: Մեկուսիչ մթնոլորտ չունեցող մոլորակների վրա ջերմաստիճանը կտրուկ տատանվում է ցերեկվա և գիշերվա միջև: Մերկուրին կանոնավոր կերպով ունենում է +449°C տաքությամբ օրեր և ցուրտ գիշերներ, որոնք հասնում են -171°C: Նույնիսկ հենց տիեզերքում՝ որոշ տիեզերանավերում, 33°C-ի տարբերություն է նկատվում դրա արևային և ստվերային կողմերի միջև: Դա նման կլիներ, եթե ամառային շոգ օրը մի բաժակ ջուրը ստվերում սառչեր:

3. Տիեզերական ալքիմիա

Հենց հիմա Արեգակը իր միջուկում ջրածին է ներմուծում հելիումի մեջ: Հսկայական ճնշման և ջերմաստիճանի տակ ատոմների միացման, նոր տարրերի ձևավորման այս գործընթացը կոչվում է միաձուլում: Երբ տիեզերքը ստեղծվեց, այն պարունակում էր, հիմնականում, ջրածին և հելիում, ինչպես նաև՝ մի քանի այլ թեթև տարրեր: Աստղերում և սուպերնովաներում այս միաձուլումը տիեզերքը համալրել է ավելի քան 80 այլ տարրերով, որոնցից մի քանիսը հնարավոր են դարձնում կյանքը:

4. Մագնիսական պայթյուններ

Ամեն օր Երկրի շուրջ տարածությունը գերհագեցած է հսկա պայթյուններով։ Երբ արևային քամին՝ Արևից լիցքավորված մասնիկների հոսանքը, մղվում է այն մագնիսական սֆերայի դեմ, որը շրջապատում և պաշտպանում է Երկիր մոլորակը, խճճում է Արեգակի և Երկրի մագնիսական դաշտերը: Ի վերջո, մագնիսական դաշտի գծերը ետ են ցատկում և վերադասավորվում՝ հեռու շպրտելով մոտակա լիցքավորված մասնիկները: Այս պայթյունավտանգ իրադարձությունը հայտնի է որպես մագնիսական վերամիացում:

5. Գերձայնային ցնցումներ

Երկրի վրա էներգիա փոխանցելու հեշտ միջոցը ինչ-որ բան մղելն է: Դա հաճախ տեղի է ունենում բախումների միջոցով, օրինակ, երբ քամին ստիպում է ծառերին՝ ճոճվել: Սակայն տիեզերքում մասնիկները կարող են էներգիա փոխանցել՝ առանց նույնիսկ դիպչելու: Այս տարօրինակ փոխանցումը տեղի է ունենում անտեսանելի մեխանիզմներով,, որոնք հայտնի են որպես ցնցումներ:

Ցնցումների ժամանակ էներգիան փոխանցվում է պլազմային ալիքների և էլեկտրամագնիսական դաշտերի միջոցով։ Պատկերացրեք մասնիկները՝ որպես թռչունների երամ, որոնք միասին թռչում են: Եթե հակընդդեմ քամի է բարձրանում, այն հրում է թռչուններին, նրանք ավելի արագ են թռչում, չնայած թվում է, թե ոչինչ նրանց առաջ չի մղում: Մասնիկները նույն կերպ են գործում, երբ հանկարծակի բախվում են մագնիսական դաշտի: Մագնիսական դաշտը, ըստ էության, կարող է առաջ մղել նրանց:

Շոկային ալիքներ կարող են առաջանալ, երբ իրերը շարժվում են ձայնի արագությունից արագ, այսինքն, եթե գերձայնային հոսքը բախվում է անշարժ օբյեկտի, այն ձևավորում է աղեղային ցնցում: Նման աղեղային ցնցումներից մեկն առաջանում է արևային քամուց, երբ այն ներխուժում է Երկրի մագնիսական դաշտ: Ցնցումները հայտնվում են տիեզերքի այլ վայրերում, օրինակ, ակտիվ սուպերնովաների շուրջ, որոնք արտամղում են պլազմայի ամպեր: Քիչ դեպքերում Երկրի վրա ևս կարող են ժամանակավոր ցնցումներ առաջանալ։ Դա տեղի է ունենում, երբ արձակված փամփուշտն ու ինքնաթիռը գերազանցում են ձայնի արագությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում