Sunday, 07 06 2026
Նիկոլ Փաշինյանը քվեարկել է Երևանի 8/20 ընտրատեղամասում
ԱԺ հերթական ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել է 2005 տեղամաս. ԿԸՀ
Քվեաթերթիկը նկարելու պրոցեսը անհեթեթություն է․ ԿԸՀ նախագահը՝ ընտրական կարգի մասին
Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը
Ժամը 08 00 ից բոլոր ընտրատեղամասերը սկսել են ընդունել ընտրողներին․ ԿԸՀ նախագահ
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է Մինասի և այս տարվա «Դասական Եվրատեսիլը» խորհրդանշող գույներով
Ստեփանավանի համայնքապետարանը կշարունակի աշխատել արտակարգ ռեժիմով
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
Ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու կասկածանքով ձերբակալվել է մեկ անձ
ՄԻՊ աշխատակազմում իրականացվում է ԱԺ ընտրությունների գործընթացում իրավունքներին առնչվող հարցերի անկախ մշտադիտարկում
Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է
Հունիսի 6-ին ՄՔԾ-ն ընտրական գործընթացի շրջանակում սպասարկել է 831 հեռախոսազանգ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
«Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ»․ հայտնի են հաղթողները
Անգլիական «ամառը» գերազանցում է հայկականին․ ռեկորդային շոգ
ՔԿ-ն կքննի հարկադրաբար ՀՀ բերվող քաղաքացիների ցուցակի մասին հրապարակումը
Հայաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում

Ֆեյսբուքը կառաջարկի նախապես հաստատել «պիտակումները» և նշել ձեր գտնվելու վայրը

Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցը հայտարարել է գործարկվելիք մի շարք փոփոխությունների մասին, որոնք հիմնականում վերաբերում են գաղտնիության կարգավորումներին:

Մասնավորապես, եթե առաջ որևէ մեկը կարող էր պիտակել իր ընկերներից յուրաքանչյուրին այս կամ այն նկարի կամ գրառման մեջ, ապա այժմ պիտակը (tag) կհրապարակվի միայն տվյալ օգտատիրոջ հաստատումից հետո: Ընդ որում, այժմ կարելի է պիտակել ոչ միայն ֆեյսբուքյան ընկերներին, այլև մարդկանց, ում ճանաչում եք, բայց այս կամ այն պատճառով չեք ցանկանում ընկերանալ այս սոցիալական ցանցում (օրինակ` ձեր ղեկավարին, ում հետ նկարվել եք որևէ կորպորատիվ խնջույքի ժամանակ): Նկարները վերբեռնած օգտատերը նույնպես պետք է նախապես հաստատի այլոց կողմից արված պիտակները մինչ դրանց հրապարակային դառնալը:

Հաջորդ խոշոր փոփոխությունը վերաբերում է Վայրեր (Places) ֆունկցիային: Եթե մինչ այժմ դուք կարող էիք նշել ձեր գտնվելու վայրը (ռեստորան, բար կամ հյուրանոց)` բացառապես սմարթֆոնով, ապա այժմ ցանկացած սարքից ֆեյսբուք մուտք գործելիս կկարողանաք նշել ձեր վայրը ցանկացած տիպի գրառման կամ այլ հրապարակման մեջ` պիտակի տեսքով:

Բացի այդ, եթե նախկինում այս կամ այն գրառման հրապարակայնության աստիճանը (տեսանելի է բոլորին կամ միայն ընկերներին) կարելի էր սահմանել միայն ամենասկզբում, ապա այժմ դա կարելի է անել նաև հրապարակելուց հետո:

Ըստ Ֆեյսբուքի պաշտոնական էջի` այս փոփոխությունները ցանցում կներդրվեն առաջիկա օրերին, և յուրաքանչյուր օգտատիրոջը «հասնելուց» հետո նրան կառաջարկվի ուղեցույցով մանրակրկիտ ծանոթանալ թվարկված և մի քանի այլ փոփոխություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում