Thursday, 11 06 2026
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա
20:50
Իրանի զինված ուժերը ամբողջապես ջախջախված են. Թրամփ
Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի կապակցությամբ
20:30
ԱՄՆ-ն պահանջում է վերանայել ԵՄ-ում դեղորայքի գնագոյացման համակարգը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին

Հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի մկանները քարանում են, ճնշումն ընկնում, բայց չեն տեղափոխում Դատապարտյալների հիվանդանոց

«Սասնա ծռեր» զինված խմբի անդամ, 25 տարվա ազատազրկման դատապարտված Արմեն Բիլյանը 19-րդ օրն է՝  անժամկետ հացադուլի մեջ է: Նա «Առաջին լրատվական»-ին պատմել էր, որ ունի առողջական լուրջ խնդիրներ, մասնավորապես անոթային խնդիր, օստեոխոնդրոզ, սակայն համապատասխան բուժում չի ստանում: Ավելին, իրեն բժշկական թղթեր են ներկայացրել, թե իբր բուժել են, բայց ոչինչ չի արվել: Բիլյանը պահանջում է իրեն Դատապարտյալների հիվանդանոց տեղափոխել:

Հիշեցնենք, որ Արմեն Բիլյանը դատապարտվել է մասնավորապես նրա համար, որ ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ինքն է կրակել ու սպանել ոստիկան Մկրտչյանի վրա, սակայն Բիլյանը չի ընդունում այդ մեղադրանքը: Բիլյանի կարծիքը կիսում են նաև «Սասնա ծռեր» խմբից Պավլիկ Մանուկյանը, նաև Ալեք Ենիգոմշյանը: Վերջինս հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բոլորն էլ գիտեն, որ կրակողը Արմեն Բիլյանը չի եղել, սակայն պարտակում են ճշմարտությունը. «Պատասխանի սպասող հարց է այն, թե ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանն ու խմբի 1-2 ղեկավարները համառորեն պարտակում են ճշմարտությունը, ոչինչ չեն անում անարդարությունն ուղղելու, ու դրանով դառնում «իրավապահ» հանցագործ համակարգի հանցակիցները»,-նշել էր Ենիգոմշյանը:

«Առաջին լրատվական»-ին Արմեն Բիլյանի մայրը՝ Կարինե Վարդանյանը նշեց, որ դատարանի վճիռն անարդար է, սակայն այս պահին իրենց համար առավել կարևոր է Արմեն Բիլյանի առողջական վիճակը. «Արմենը հայտարարել է, որ վճիռն անարդար է, ինքը չի կրակել, անօրինական որոշում է կայացվել: Ինքը մինչև հիմա այդ կարատինի նկուղային խցում է, ոչ լույս կա, ոչ սառնարան, ոչ հեռուստացույց, ոչ տաք ջուր: Դաժան պայմաններ են:
Իրեն առաջարկել են, որ գաղութ մտնի, ինքը չի ցանկացել, զգացել է ինչ-որ բաներ, հրաժարվել է: Արմենն ինձ ասում է՝ ձեռքերիս, ոտքերիս մկանները քարանում է:

Ես և Ալեք Ենիգոմշյանը առաջին օրվանից անձամբ նամակ ենք տարել ՄԻՊ դեռ նախորդ ՄԻՊ-ի ժամանակ, Ալեքը առանձին դիմել է Արդարադատության նախարարությանը, կառավարությանը՝ կապված Արմեն Բիլյանի պահման պայմանների, նրան տեղափոխելու հետ:

Դիմում ենք արդարադատության նախարարություն, նախարարությունը հարցում է անում ՔԿՀ, էնտեղից ասում են՝ Արմեն Բիլյանի առողջական վիճակն իդելական է, ոչինչ չենք գտել, տեղափոխելու կարիք չկա: Բայց Արմենն ինձ ուրիշ բան է ասում, ասում է՝ ոտքերիս ու ձեռքերիս մկանները քարանում են, ականջներիցս մեկը չի լսում: Դա երևի արյան շրջանառությունից է: Թե այս գիշերը ոնց կլուսացնեմ, Աստված գիտի:

Չգիտեմ՝ ինչու չեն ուզում Արմենին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»: Բժշկուհին նայում է վերև, հասկացնում է, որ վերևից են ասել: Վերևից երևի հրահանգել են, որ Արմենը պետք է ճնշման տակ լինի: Ես չեմ հասկանում՝ ինչու և ով է այդ վերևը:

Պաշտպանին ասում են՝ մի անհանգստացեք, հսկողության տակ է, իսկ Արմենն ինձ ասում է՝ մամ, մի հատ ֆելդշեր է, գալիս է, ասում է՝ ասկոֆեն տամ: Հացադուլի մեջ գտնվող անձը ասկոֆեն խմի, ռեակցիա տա՞:

Ասում է՝ քայլելիս մկաններս չեն բացվում, որ կծկում անեն, բայց իրենք ասում են՝ առողջ է, տեղափոխելու պատճառ չկա: Դուք ո՞նց եք հանգիստ քնում, մարդը 19 օր հացադուլի մեջ է, 14 կգ նիհարել է, ճնշումը իջնում է: Մի անգամ ճնշումը չափելու ժամանակ ընկել է միջանցքում: Այդ պահին ուրիշի մոտ բժիշկ է եկած եղել, փրկվել է, բա եթե խցում ընկներ, դուռը փակ, այդպես էլ գնալու էր, հետ չգար Հիմա իմ առաջին մտահոգությունն իր առողջական վիճակն է, հացադուլը, որ կոմայի մեջ չընկնի»,- ասաց Բիլյանի մայրը:

Նա հավելեց, որ Արդարադատության նախարարությունը հացադուլի դեպքում պետք է արագ արձագանքի, նախարարությունից ասել են, որ իրենք արագ արձագանքելն են, դիմել են ՔԿՀ, հիմա ՔԿՀ-ից է կախված. «Հիմա մոլորվել, մնացել եմ, ինձ խփում եմ էս պատից էն պատը: Միթե կարելի է այդքան անտարբեր լինել, ինչի՞ համար, թո՞ւրք է, ինչ է:  Փոխանակ գուրգուրանքով վերաբերվեք, ինչի՞ համար եք այդպես անում: Մարդկային առումով շատ իջել ենք, ես երբեք չէի պատկերացնի, որ Արմենը կհայտնվի բանտում: Մեր ընտանիքը այդպիսին չէ»,-ասաց մայրը:

Նա նաև անդրադարձավ 2016-ին «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության գունդը գրավելուն՝ նշելով. «Երբ 2016-ին ծռերը մտել էին գունդ, ցույցեր էին տեղի ունենում, որ հողերը չտանք, ես տեսնում էի, որ շատ մարդիկ անտարբեր են: Հետո երբ եղավ պատերազմը, այդքան զոհեր եղան, ես մտածում եմ, որ եթե այն ժամանակ պայքարն ուժեղացնեինք, կարող է և սա չլիներ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում