Մեծ Բրիտանիան ապրիլի 14-ից մտադիր է սահմանափակող միջոցներ կիրառել Ռուսաստանից պողպատի և երկաթի ներմուծման, ինչպես նաև՝ քվանտային տեխնոլոգիաների և առաջադեմ նյութերի՝ ՌԴ արտահանման վրա։ Այդ մասին ասվում է բրիտանական կառավարության տարածած հայտարարության մեջ։
«Վաղվանից մենք արգելում ենք ռուսական երկաթի և պողպատի ներմուծումը, ինչպես նաև քվանտային տեխնոլոգիաների և առաջադեմ նյութերի արտահանումը ՌԴ, որոնք Պուտինին խիստ անհրաժեշտ են», – ասել է ԱԳ նախարար Լիզ Թրասը։ Հայտարարության մեջ նշվում է, որ համապատասխան առաջարկը հինգշաբթի օրը կներկայացվի Մեծ Բրիտանիայի խորհրդարան։
Այն նաև նախատեսում է Ռուսաստան «քվանտային տեխնոլոգիաների, ժամանակակից նյութերի, շքեղության ապրանքների» արտահանման արգելք։










































