Ռուսաստանում սննդամթերքի պաշար ունի քաղաքացիների 85 տոկոսը, ընդ որում՝ 61 տոկոսը մոտավորապես այնքան պաշար ունի, որքան մեկ տարի առաջ, 8 տոկոսն՝ ավելի շատ, 16 տոկոսն՝ ավելի քիչ: Այդ մասին վկայում Է ՀԿՈւՀԿ-ի (Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոն) հարցումը, որն ապրիլի 5-ին հեռախոսով անցկացվել Է 1600 չափահասների շրջանում:
Հարցման մասնակիցների եւս 13 տոկոսն ասել Է, որ իրենք սննդամթերքի պաշար չունեն: 1992 թվականին անցկացված հարցումը ցույց Է տվել, որ ուտելիքի պաշար ունի հարցման մասնակիցների 71 տոկոսը, առանց պաշարի ապրել Է 19 տոկոսը: 30 տարի առաջ ռուսաստանցիների 40 տոկոսը բացատրել Է, որ պաշար Է տեսնում, քանի որ վախենում Է գների աճից, իսկ եւս 42 տոկոսն սպասում Է ապրանքների դեֆիցիտի:
Այժմ հարցվածների 46 տոկոսն ասել Է, որ սպասում է գների աճի. դեֆիցիտի հեռանկարն անհանգստացնում Է հարցման մասնակիցների 29 տոկոսին:
Մոսկվայում եւ Պետերբուրգում, ինչպես նաեւ 100 հազարից մինչեւ 500 հազար բնակչություն ունեցող քաղաքներում դեֆիցիտից երկյուղում Է հարցվածների 38-ական տոկոսը, իսկ գների բարձրացումից վախենում Է 35 տոկոսը (մայրաքաղաքներում) եւ 37 տոկոսը: Մյուս բնակավայրերում, ներառյալ միլիոնանոց քաղաքները եւ գյուղերը, ավելի շատ են վախենում գների աճից, իսկ դեֆիցիտի այնտեղ սպասում Է 30 տոկոսից պակաս մասը:
Մեկնաբանելով հետազոտության արդյունքները՝ ՀԿՈւՀԿ-ի ռազմավարական զարգացման տնօրեն Ստեփան Լվովը նշել Է, որ, չնայած երկար տարիներ սննդամթերքի դեֆիցիտի բացակայությանը, ռուսաստանցիների մեծամասնությունը շարունակում Է դրանք իր համար մթերել:
«Ամենայն հավանականությամբ, մենք տեսնում ենք քաղաքացիների գիտակցության մեջ արմատավորված մեխանիզմ, որը ադապտացիոն սխեմաների համալիրի մի մասն Է, ինչը ռուսաստանցիներին թույլ Է տալիս բավականին հաջողությամբ դիմակայել ճգնաժամերին, համենայն դեպս՝ դրանց բարոյապես պատրաստ լինել»,-կարծում Է Լվովը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:









































