Monday, 25 09 2023
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հայաստանից տարածաշրջանային խաղաղության հասնելու համապատասխան քայլեր ենք ակնկալում». Էրդողան
Էրդողանը ժամանել է Նախիջևան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00 դրությամբ, ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 6650 անձ
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին
ԱՄՆ պատվիրակության հրատապ այց Հայաստա՞ն
Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը և մերձավոր պետությունը. Պեսկով
Կրակոցներն էնքան էր ուժեղ, որ վախից ծակուծուկ մտանք. պատմում է բռնի տեղահանված արցախցի տարեց կինը
ՀՀ-ում Իսպանիայի դեսպանը այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ
Իրանի նորանշանակ դեսպանը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը կարևորել է ԼՂ հայերի անվտանգության և իրավունքների պաշտպանությունը
17:00
Team Telecom Armenia-ն անվճար կապ կտրամադրի բռնի տեղահանված արցախցիներին
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Հետագա զարգացումները կախված են Հայաստանի ներքին դիմակայությունից
Արցախի մեր հարազատներն այսօր մեր հոգատարության ու աջակցության կարիքն ունեն. Հակոբ Արշակյան
Ֆրանսիայի դեսպանը հերքել է լուրերն այն մասին, որ պատրաստ են ապաստան տրամադրել Արցախի հայերին
Մինասյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հռոմի ստատուտի վավերացման համագործակցությունը
Սամանթա Փաուերը խոսել է Հայաստան այցի նպատակների մասին
Իրավիճակը ծայրահեղ ծանր է Հայաստանի և հայ ժողովրդի համար. ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը՝ Ալեն Սիմոնյանին
Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների երկրորդ հանդիպումն ավարտվել է
Սամանթա Փաուերը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի միակ հուսալի դաշնակիցն այժմ ԱՄՆ-ն է, այլ գործընկերներ չկան
Լիտվայի դեսպանն Ալեն Սիմոնյանին առաջարկել է տեսազանգի միջոցով միջխորհրդարանական քննարկում իրականացնել
16:07
Աշխարհի առաջատար ֆոնդային բորսաների ցուցանիշները – Սեպտեմբեր 25 2023
ԼՂ-ից Հայաստան ուղևորվող մեքենաների շարասյունը. ճանապարհին խցանում է առաջացել
Մեր քաղաքագլուխները մեզ թողին թուրքի բերան. տեղահանված կնոջ պատմությունը
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքները շարունակվում են
Գործ ունենք բռնի տեղահանման գործընթացի հետ. ՀՀ ՄԻՊ-ը՝ Կոռնիձորում
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Գերի Փիթերսին
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Սեպտեմբեր 25-28

Չգիտե՞ս ինչ անել, «երդվիր» Արցախի անունով. խորհրդարանական ընդդիմության նոր հնարքը

Խորհրդարանի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցում խորհրդարանական քառօրյային, որովհետև նախընտրում են «մեկնել Արցախ և լինել Արցախի հայրենակիցների կողքին»: Որոշումն իհարկե շատ ավելի լուրջ կլիներ, եթե կայացնեին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու երրորդ նախագահ Սերժ  Սարգսյանը՝ այդ ուժերի առաջնորդները, հայտարարելով, որ մեկնում են Արցախ մշտական բնակության ռեժիմով լինելու Արցախի մեր հայրենակիցների կողքին, հաշվի առնելով այն պարզ իրողությունն ու հանգամանքը, որ նրանք հենց Արցախից են տեղափոխվել Հայաստան: Տեղափոխվել էին պետական կարևոր գործերով, միանգամայն հասկանալի է: Մի կողմ թողնենք, թե նրանք ինչ որակով և ռազմավարական արդյունավետությամբ են զբաղվել այդ գործերով, իրականացրել իրենց առաքելությունը, իրացրել իրենց վրա եղած պատասխանատվությունը:

Նրանք ավարտել են իրենց պետական գործը, ու եթե այսօր իրենց քաղաքական «գործի» անունը դրել են Արցախ, ապա թերևս այդ գործով պետք է զբաղվել հենց Արցախում: Բայց, ամբողջ հարցն այն է, որ խորհրդարանական ընդդիմության ուժերը և նրանց առաջորդները ներկայումս չունեն գործ անելու կամ պատկերացում, կամ ցանկություն: Հակառակ պարագայում հազիվ թե սկսեին այսպես ասած «խորհրդանշանամարտ», որին միացան նաև այլ ուժերը, թերևս դարձյալ՝ առարկայական գործի պատկերացման կամ ցանկության բացակայության հետևանքով: Նույն այդ «խորհրդանշամարտի» շարքից է թերևս Արցախ այցելելը, որը կարող էին նույն հաջողությամբ անել քառօրյայից առաջ էլ, Երևանում կամ Հայաստանի տարբեր քաղաքներում Արցախի դրոշ բարձրացնելու ցուցադրական և բացարձակապես որևէ հարց չլուծող գործողությունների փոխարեն: Դժբախտաբար, հերթական անգամ ի ցույց է դրվում Հայաստանում քաղաքական մտքի ու բովանդակության հսկայական վակուումի առկայությունը, և իրավիճակն էլ առավել տխուր է այն առումով, որ գործնականում չի ձևավորված այդ վակուումը լցնելու ունակ այլընտրանքային քաղաքական հարթություն և ռազմավարություն:

Հայաստանում տարբեր առիթներով հաճախ է օգտագործվում հայտնի ֆրազը՝ «իշխանությունը փողոցում ընկած է, բայց վերցնող չկա»: Մինչդեռ մեր դեպքում թերևս ռազմավարական իմաստով առավել ճշգրիտ կհնչի վերափոխված տարբերակը՝ «քաղաքականությունը գետնին ընկած է՝ վերցնող ու զբաղվող չկա»: Իսկ առայժմ, կա այն, ինչ կա, և Հայաստանը ստիպված է «յոլա գնալ» այն քաղաքական իրադրությամբ, որ ունի: Հնարավո՞ր է դրանից քաղել որևէ օգտակար բան: Տեսականում դա հնարավոր է անգամ խորհրդարանական ընդդիմության արցախյան այցից, եթե դրա նպատակը ոչ թե Արցախում Հայաստանի ներքաղաքական պայքարի համար «պլացդարմեր» կառուցելն է՝ այդ թվում արցախահայությանը Հայաստանի հանրության մի ստվար մասի դեմ տրամադրելու ծայրահեղ վտանգավոր գնով, այլ Արցախի քաղաքական սուբյեկտության՝ արտաքին նշանակության որևէ բովանդակության ձևակերպումը, որ կարող է նպաստել բարդ իրավիճակում Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունն ընդլայնելուն: Տեսականում այդ հնարավորությունները կան ու բացառելի չեն, ամբողջ հարցն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունը որպես կանոն իր գործնական քայլերով աչքի է ընկել ու աչքի է ընկնում այդ հնարավորությունները մերժելու, քան բացելու տրամաբանությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում