ՄԱԿ-ի թարմացված տվյալներով՝ Ռուսաստանի ներխուժման սկզբից ի վեր Ուկրաինայում 1611 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ 131 երեխա, վիրավորվել է 2 հազար 227 մարդ, մեծ մասը՝ ծանր հրետանու և հրթիռային համակարգերի կիրառման հետևանքով։ ՄԱԿ-ը նշել է, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ զեկույցներում ներառված են միայն հաստատված դեպքերը, իսկ որտեղ մարտեր են ընթանում, հնարավոր չէ արագ ճշտել տեղեկություննները։
Մենք կապվել ենք Կիև և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ու վերջին զարգացումների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՍԴ-ում Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչ, պատգամավոր Ֆեոդոր Վենիսլավսկու հետ:
Վենիսլավսկու խոսքով՝ ամբողջ Ուկրաինան միասնական պայքարում է ագրեսորի դեմ․ «Դենացիֆիկացիան ռուսների պատկերացմամբ անչափահաս աղջիկների բռնաբարությունն է և խաղաղ բնակչության սպանդը: Իր վայրագությունները հերքելով՝ Ռուսաստանը մոռանում է, որ թվային տեխնոլոգիաների դարում ամեն ինչ հնարավոր է ապացուցել»:
Ֆեոդոր Վենիսլավսկու փոխանցմամբ՝ Ուկրաինայի բնակչության 90 տոկոսը սատարում է նախագահ Զելենսկուն Զելենսկու նման բարձր վստահության ռեյտինգ չունի անգամ ԱՄՆ նախագահը: