Wednesday, 15 05 2024
18:06
Մանրամասներ՝ Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձից
Վերահսկող մարմինը կասեցրել է հացի 3 արտադրամասերի արտադրական գործունեությունը
Հո չե՞ն թողնելու, որ ցուցարարները մտնեն համաժողովի տարածք կամ տապալեն այն». Իոաննիսյան
Զախարովայի բացահայտումն Ալմաթիի վերաբերյալ
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ արտգործնախարարներին
17:40
Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է վերացնել Ռուսաստանի տարածքին հարվածների արգելքը
17:32
Բլինքենը հայտարարել է ռազմական կարիքների համար Ուկրաինային լրացուցիչ 2 մլրդ դոլար հատկացնելու մասին
17:31
Կուլեբան Բլինքենի հետ քննարկել է իրադրությունը Խարկովի մարզում և Դոնբասում
17:30
Բայդենը վետո կդնի օրինագծի վրա, որն արգելում է Իսրայելին զենքի մատակարարումների դադարեցումը
17:30
Մակրոնը ճգնաժամային խորհրդակցություն է հրավիրել Նոր Կալեդոնիայում անկարգությունների պատճառով
Աստանայում քննարկվել են հայ-ղազախական միջխորհրդարանական փոխգործակցության հարցերը
Տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը
Բաքվի դատարանը երկարաձգել է ԼՂ նախկին ղեկավարների կալանքը
17:25
Մահափորձ՝ Սլովակիայի վարչապետի նկատմամբ
17:24
Ռուսաստանը Կենտրոնական Ասիայի երկրների հետ 44 մլրդ դոլար առևտրաշրջանառություն է ունեցել
17:22
Նիկիֆորովը շնորհակալություն է հայտնել ռուս խաղաղապահներին «իրենց առջև դրված խնդիրները պատշաճ կատարելու» համար
17:20
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում իսրայելական զորքերի շտաբի գնդակոծման մասին
17:19
ԱՄՆ սենատը «վրացական ժողովրդավարության սև օր» է անվանել օրենքի ընդունումը
Արարատ Միրզոյանը կմեկնի Ստրասբուրգ
17:10
Իսպանիայում վերացրել են այլ երկրների թմրանյութեր մատակարարող մի խումբ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 67-ի
16:40
Մոսկվան իրատեսական է համարում Ուկրաինայում խաղաղության շուրջ Չինաստանի ծրագիրը․ Պուտինը հարցազրույց է տվել Xinhua-ին
Մոսկվան սպառնում է . Բաքուն կգայթակղվի՞
Նոր արագաչափ՝ Դավիթաշեն-Աշտարակի խճուղում
Անում են այն, ինչի մեջ մեղադրում են իշխանությանը. հաշտության քարոզի տակ ատելություն է հնչում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետին
ԼՂ-ից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված արարողություն՝ Խոջալուում
Վեց տարի իշխանության եք, մերժված համակարգը դեռ կա. ակտիվ և արագ քայլեր են անհրաժեշտ
«Որևէ արտառոց իրավիճակ չկա». ՆԳՆ-ն՝ ուժեղացված ծառայության մասին

Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ պարտադրել է ռուբլով վճարել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ Երեւանն ու Մոսկվան քննարկում են Հայաստան մատակարարվող ռուսական գազի դիմաց ռուբլով վճարելու հարցը։

«Քննարկվում է, որովհետեւ նաեւ քննարկվում է ԵԱՏՄ մաքսատուրքերի բաշխման արժույթի խնդիրը, որի քննարկման օրակարգում, բնականաբար, երկրները ներկայացնում են նաեւ իրենց առաջարկությունները եւ, բնականաբար, երկրները նախեւառաջ առաջարկություններ են ներկայացնում, որ էդ հարցի լուծմանը զուգահեռ նաեւ լուծվի ամենախոշոր արտահանվող ներմուծման դիմաց արտարժույթ արտահանվող գործիքների հարցը։ Ես հիմա չեմ կարող խոստանալ, որ էդ հարցը լուծում կունենա, որովհետեւ կան օբյեկտիվ պատճառներ, բայց, այնուամենայնիվ, այսօր արդեն առնվազն գլոբալ իմաստով էդ հարցը քննարկվում է նաեւ հանրային տիրույթում եւ ինչ-որ պահի, ես կարծում եմ, կդառնա շատ ավելի կոնկրետ օրակարգային»,- ասել էր Գրիգորյանը։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանից հետաքրքրվեցինք, թե սա ինչ հետեւանքներ կարող է առաջացնել գազի սակագնի եւ տնտեսության տեսանկյունից։

«Չեմ կարծում, որ լուրջ հետեւանքներ կառաջացնի, բայց տնտեսության առումով պետք է երեւի թե հարցն ուղղել Կենտրոնական բանկ կամ էկոնոմիկայի նախարարություն, այսինքն՝ ելնելով դրամավարկային քաղաքականությունից, թե ինչքանով է նպատակահարմար ինչ արժույթով առնելը, դա արդեն իրենք կպատասխանեն»,- ասաց Բաղրամյանը։

– Իսկ ռուսական ռուբլով վճարելը չի՞ կարող ռիսկեր առաջացնել՝ հաշվի առնելով ռուբլու կուրսի հաճախակի փոփոխությունը։

– Սակագնի տեսանկյունից ինչքան կայուն փոխարժեք է, այնքան ավելի գերադասելի է՝ զուտ հանձնաժողովի տեսանկյունից եմ ասում, որովհետեւ ցանկացած նման փոխարժեքի հետ կապված փոփոխությունները, այսինքն՝ սակագնում ներառված ե՛ւ փաստացի տարբերությունները, ծավալի հետ կապված տարբերությունները, ե՛ւ դրական, ե՛ւ բացասական առումով, ամեն դեպքում, հետո փոխհատուցվում են կա՛մ ընկերությանը, կա՛մ սպառողին։ Այսինքն՝ ինչքան ավելի կայուն լինի, սակագնային տեսանկյունից մեզ համար ավելի գերադասելի է։

– Իսկ ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի կողմից նպատակը ո՞րն է, որ պարտադրում են ինչպես եվրոպական երկրներին, այնպես էլ դաշնակից Հայաստանին՝ ռուսական ռուբլով վճարել իրենց վաճառած գազի դիմաց։

– Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը մեզ պարտադրել է ռուբլով վճարել։ Ինչքան ես եմ տեղյակ, պարտադրանք եղել է ընդամենը Ռուսաստանի ոչ բարյացակամ երկրներին, եւ, իմ կարծիքով, դա ընդամենը ուղղված է ռուբլու փոխարժեքի կայունացմանը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում