Saturday, 10 06 2023
00:00
Իրանում չկա չհայտարարված միջուկային նյութ. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչություն
23:45
Բելգիան Ուկրաինային 3,5 մլն եվրո կհատկացնի Կախովկայի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքների վերացման համար
Ղազախստանում անտառային հրդեհներ են բռնկվել․ կան զոհեր
Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ
Հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից հսկելու պայմանավորվածություն ձեռք չի բերվել
22:45
Ստամբուլում հրդեհ է բռնկվել այն մարզադաշտի մոտ, որտեղ քիչ անց կմեկնարկի ՉԼ եզրափակիչը
Արարատի մարզում՝ Toyota-ի մեջ հայտնաբերվել է մարզում հայտնի 37- ամյա առևտրականի դին. shamshyan.com
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին Nissan-ը կոտրել է «Գազպրոմ Արմենիա»-ի գազի բաշխիչ կայանը
Զենքի ձեռքբերման այլընտրանքային լավագույն ուղղությունը մեզ համար Հնդկաստանն է
Արցախի նախագահը շարունակում է հանդիպումները հանրության տարբեր շրջանակների հետ
Նախկին ռեժիմի պարագլուխների դատական գործերով արդարադատությունը զոհաբերվեց
21:15
Կոլումբիայում ավիավթարից 40 օր անց ողջ են գտել չորս երեխայի
«Երկաթե գմբեթ»․ ուսումնասիրելով Իսրայելական երկնքի պաշտպանական համակարգը
20:45
Մեկուկես ժամ հեռախոսով. ինչի՞ մասին են խոսել Մակրոնն ու Ռաիսին
ՌԴ ԱԴԾ-ն կվերահսկի Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը. Մուստաֆաև
Տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել մոտ 806 հազար զբոսաշրջիկ. նախարար
Աշտարակ-Փարպի ճանապարհին տեղի ունեցած ավտոպատահարի հետևանքով կան տուժածներ
ԱՄՆ Սենատում ներկայացվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող բանաձև
Հանրությունը դասականի կարիքն ուներ, այս օրերին մարդիկ հոգևոր սնունդ ստացան
19:15
Թրամփին նոր մեղադրանք է ներկայացվել
Հրդեհ Ապարանում. շուրջ 160 հակ անասնակեր է այրվել
Ադրբեջանում հաստատել են զինծառայողի ինքնասպան լինելու վարկածը
Վահան Քերոբյանը Սյունիքի Խոտում մասնակցել է «Ոչխարների Խուզման» փառատոնին
Ադրբեջանը Իտալիայից կգնի C-27J Spartan ռազմական ինքնաթիռներ
Ռուսական կառույցների պատճառով Հայաստանը փաստի առաջ է կանգնել
Հայաստանը կարևորում է Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան
Թուրքիայի նոր կառավարությունը. ինչ է սպասվում Հայաստանին և տարածաշրջանին
Փարիզի խորհուրդն ընդունել է Արցախի ժողովրդին և ՀՀ-ում ապաստանած արցախցիներին օգնության բանաձև
Ադրբեջանը խախտել է հրադադարը․ ԱՀ ՊՆ
Նախկին արտգործնախարարների «զուգահեռ» հոդվածները. գիտեն շատ բան, իսկ ի՞նչ չեն ասում

Աննա Հակոբյանն Ապրիլի 7-ի առիթով հյուրընկալել է Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հարազատների

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ապրիլի 7-ին՝ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ կառավարական առանձնատան բացօթյա հարթակում հյուրընկալեց Ապրիլյան և 44-օրյա պատերազմներում զոհվածների հարազատների:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Աննա Հակոբյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից միջոցառմանը ներկա հարազատներին՝ հրավերն ընդունելու համար: Նա շեշտեց, որ մայրերի դերը բոլորի կյանքում շատ մեծ է, ու պետք է յուրաքանչյուր զոհվածի մայր առաջինը պահանջի հասարակությունից հարգել իրենց որդիների հիշատակը՝ ապրելով այնպես, որ արժանի լինեն իրենց որդիների թափած արյանը:

«Շատ ուրախ եմ, որ արձագանքեցիք իմ հրավերին և եկաք միասին նշելու Մայրության և գեղեցկության տոնը: Այստեղ մայրեր են, գեղեցիկ կանայք են, գեղեցիկ փոքրիկ աղջիկներ են, և ես չեմ պատկերացնում ավելի լավ միջավայր, որովհետև մենք իրար հետ ենք և կարող ենք ազատ խոսել, շփվել: Ես կարծում եմ, որ եթե մեր մայրերը ուժեղանան, դրանից մեր երկիրն էլ կուժեղանա»,- ասաց նա:

Աննա Հակոբյանը իր ելույթում ընթերցեց Մայրության և գեղեցկության տոնի առթիվ վարչապետի ուղերձը և ավելացրեց, որ այն չպետք է ընդունել որպես հերթական շնորհավորանք, այլ որպես ուղերձ, որը պետք է ընդունել, ըմբռնել և ապրել այդպես:

«Իմ ուղերձը հետևյալն է՝ մեր երկրում կան շատ անարդարություններ, և մենք սիրում ենք մեզանից հեռացնել այն, ինչը բարդ է, խնդիր է, սիրում ենք ստեղծել տարբեր խմբեր, եթե գոյություն ունի որևէ հարց, սիրում ենք մեղադրել ուրիշներին, բայց պետք է ընդունենք, որ մեղավոր ենք բոլորս: Այսօր իմ խնդրանքը հետևյալն է՝ մենք մեր անմահացած հերոսներին մեր ամեն օրվա ապրածով պետք է ցույց տանք, որ արժանի ենք իրենց: Եվ ես բոլոր մայրերին խնդրում եմ դառնալ երկիրը բոլոր սխալ ուղիներից դուրս հանող, դեպի ճիշտ և դեպի զարգացող ուղի դնելու պայքարի առաջամարտիկը, որովհետև մայրերը իրենք են ծնել հերոսներին և իրավունք ունեն իրենց բարձունքից պահանջել հարգել և արժանի լինել իրենց կորստին և իրենց հերոսների հիշատակին»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում