Tuesday, 16 06 2026
15:50
Հունգարիայի խորհրդարանը սահմանափակել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Կուսակցությունները կիսեցին ընտրակաշառք բաժանելու արատավոր երևույթի քաղաքական պատասխանատվությունը. Գալջյան
15:30
Ղալիբաֆը և Վենսը կգլխավորեն Իրան-ԱՄՆ բանակցությունները Ժնևում
ՊԵԿ նախաձեռնությամբ գործարկվել է ExIm տեղեկատվական հարթակը
Նեթանյահուն հայտարարել է, որ տեղյակ չէ ԱՄՆ-Իրան համաձայնագրի մանրամասներից
Մոսկվան և Անկարան «սիներգիայի սկզբունքին» հավատարի՞մ են մնում
14:50
Միջուկային հարցերը կքննարկվեն երկրորդ փուլում. Արաղչի
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 52-րդ նիստին
14:30
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 68-ի
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
14:10
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլը մեկնարկում է ուրբաթ օրը. Արաղչի
Ընդդիմությանը խորհուրդ եմ տալիս մանդատները չվերցնել, ինքնակամ ներկայանալ ոստիկանություն՝ մեղայականով
13:50
Պուտինը 2022թ. զորքերը Կիևից դուրս բերեց Վատիկանի և իսրայելցիների խաբեության պատճառով
ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել
13:30
Իրանի հավաքականի խաղը անցել է լարված մթնոլորտում
Նոր Նորքի հ. 105 մանկապարտեզը 1971-ից ի վեր առաջին անգամ է հիմնանորոգվում. Տիգրան Ավինյան
13:10
Ֆրանսիան պատրաստ է նավեր ուղարկել Հորմուզի նեղուց ականազերծման համար
«Արարատցեմենտ»-ի առողջարանի օտարման գործընթացում արձանագրվել են խախտումներ
12:50
Մեծ Բրիտանիան հարստացված ուրան կմատակարարի Ուկրաինային
12:40
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Մեր ուժային կառույցների աշխատանքը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին վաղուց մոռացել էինք
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
Կապիտալի մեծ ներհոսք կա. ԿԲ նախագահը՝ դրամի արժևորման պատճառների մասին
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան

Ի՞նչ է կոչվում այդպիսի սուբյեկտը

Հայաստանում շաքարավազը կրկին թանկացել է, ընդ որում՝ կրկին բավական զգալիորեն: Եվ կրկին շաքարավազը: Այդ ապրանքատեսակը, որի մենատեր ներկրողը պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է, հերթական անգամ է գնային ցնցում ապրում Հայաստանի շուկայում:

Կարծես թե շաքարավազային շոկը Հայաստանի տնտեսության համար դառնում է ավանդական երևույթ՝ ինչ-որ տեղ նաև խորհրդանշելով Հայաստանի տնտեսության իրական վիճակը. այն նման է շաքարավազի, որը կա, բայց մի թեթև անձրևն ու քամին բավական են քշել-տանելու համար: Այդպիսին է Հայաստանի տնտեսությունը, որն այդպիսին է դարձել նաև հենց այն բանի պատճառով, որ հայտնվել է մենատեր և օլիգոպոլ կլանների ձեռքին, բիզնեսը սերտաճել է իշխանությանն ու ձևավորել արատավոր մի շրջանաձև համակարգ, որը միայն պտտվում է, և գուցե երբեմն նաև թափով, սակայն երբեք չի շարժվում առաջ: Եթե առաջ էլ գնում է, ապա միայն իներցիայի ուժով, ինչպես պտտվող օղակը: Կամ էլ առավելապես քամու ազդեցությամբ: Եթե քամին փչում է բարեհաջող ուղղությամբ, ապա Հայաստանի տնտեսության արատավոր շրջանն առաջ է գնում կամ գլորվում: Եթե քամին սկսում է հետ փչել կամ չփչել, ապա Հայաստանի տնտեսությունը հայտնվում է տեղապտույտի մեջ և դոփում է տեղում` քաղաքացիների գլխին:

Օլիգոպոլ տնտեսական համակարգն այդպիսին է, և քրեաօլիգարխիկ կառավարման համակարգից այլ բան ակնկալելն ուղղակի միամտություն է: Բայց այդպես շարունակելն էլ հավասարազոր է պետական ինքնասպանության, քանի որ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Հայաստանում օլիգարխիայի խնդիրը դառնում է արդեն պետական անվտանգության հարց: Օլիգարխիան է դարձել պետության տնտեսական և քաղաքական համակարգի տերը, իսկ քաղաքական իշխանությունը կա՛մ վերածվում է օլիգարխի, կա՛մ դառնում է օլիգարխիայի սպասարկու: Սա պետության կործանման ուղղակի ճանապարհն է, որով Հայաստանը ներկայումս առաջ է գնում:

Եվ երբ, օրինակ, հարց է բարձրացվում Պետական եկամուտների կոմիտեի պետին փոխելու մասին, դրա շարժառիթներն ամենևին էլ անձնական չեն, թեև համապատասխան պետերն ու օլիգարխները շատ են ցանկանում հարցերը տեղափոխել հենց այդ ոլորտ՝ դրանով ինքնապաշտպանվելու համար: Պարզապես ակնհայտ է, որ ՊԵԿ կոչվող կառույցը իր օրենսդրական ֆունկցիաներից միայն ինքնանպատակ է դարձրել բյուջեի կատարողականը, իսկ թե ի՞նչ որակով, բիզնես միջավայրի վրա ի՞նչ ներգործությամբ, ո՞ւմ հաշվին է այդ ամենն արվում, ՊԵԿ ղեկավարությանը բացարձակապես չի հետաքրքրում: Արդյունքում ՊԵԿ-ն իրականում դառնում է ոչ թե հարկային վարչարարություն իրականացնող օրգան, որը ենթակա է օրենքին, այլ քրեաօլիգարխիկ կլանային տնտեսական համակարգի պահապան հրեշտակ, որը բյուջետային հավաքագրումները հռչակելով գերնպատակ և ինքնանպատակ, իրականում խեղդում է այդ համակարգից դուրս գտնվող ցանկացած բիզնես ձիրք և նախաձեռնություն, անգամ ցանկություն զբաղվել բիզնեսով:

Եվ այստեղ, իհարկե, ՊԵԿ ղեկավարության փոփոխությունը դառնում է պետական ռազմավարական խնդիր, եթե երկրի քաղաքական իշխանությունն իր գործունեության ընթացքում իր առաջ այդպիսի խնդիրներ է դնում: Այստեղ է հարցը, ոչ թե անձնական ոլորտում, ինչպես փորձում են ներկայացնել այն պաշտոնյաներն ու անհատները, որոնց գործունեությունը և պաշտոնավարումը արժանանում են խիստ քննադատության, և որոնց պաշտոնավարման նպատակահարմարության հարցն է բարձրացվում հրապարակային հանրային հարթակներում, ինչպիսին օրինակ մամուլը:

Բայց նաև միարժեք է, որ Հայաստանի օլիգոպոլ տնտեսական համակարգի կոդը միայն ՊԵԿ-ում չէ: Կոդերը շատ են և տարածված են թե՛ պետական ինստիտուտների գործունեության տեսքով, թե՛ նաև զգալի թվով ստվերային մեխանիզմների, որոնք գալիս են հաճախ փոխարինելու պետական ինստիտուտներին: Գաղտնիք չէ, որ Հայաստանում իշխանությունների սահմանադրական բաժանումը ֆիկցիա է, և իրականում պետական տարբեր օղակներ ունեն իրենց սահմանադրական լիազորությունից ավելի մեծ լիազորություններ, հարցեր են լուծում, որոնք չեն մտնում իրենց գործառնական սահմանների մեջ:

Այլ կերպ ասած՝ իրականում կա ֆիկտիվ համակարգ, և այդ համակարգից վերև կա դե ֆակտո մեկ այլ կառավարման մեխանիզմ, որտեղ ընդգրկված են ըստ էության նույն այն դեմքերը, որոնք կառավարման հրապարակային տիրույթում են, բայց բոլորովին այլ լիազորություններով: Եվ այդ ամենից բացի էլ՝ կան նաև լրացուցիչ, այսպես ասած՝ հավելյալ դեմքեր, որոնք հրապարակային համակարգում գոյություն չունեն կամ եղել են, իսկ այժմ չկան: Բայց ստվերային կառավարման առանցքում նրանց դերակատարությունը պահպանվում է ոչ թե զուտ խորհրդատվական, այլ հենց որոշումների կայացմանը մասնակցելու մակարդակով: Ահա այդ մեխանիզմներն են, որ հասցնում են շաքարավազային շոկերի, դոլարա-փոխարժեքային ցնցումների, ցունամիների, որոնք, մեծ հաշվով, ունենում են մի «էֆեկտ»` մի կլորիկ գումարով դատարկում են հասարակության գրպանն ու դատարկածը տեղափոխում մի կլորիկ շրջանակ կազմող խմբի գրպան:

Ահա այդ ամենը կոչվում է Հայաստանի Հանրապետության տնտեսություն, թեև իհարկե այդ ամենից հետո հարց է առաջանում, թե արդյո՞ք կարող է հանրապետություն կոչվել այն սուբյեկտը, որը վարում է այդպիսի տնտեսություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում