Ապրիլի 4-5-ը N զորամասի պահպանության շրջանի մարտական հենակետերում անցկացվել են ստուգումներ։
Հրամանատարները ստուգել են մարտական հերթապահության կազմակերպման ընթացքը, զինծառայողների պատրաստվածությունը և հենակետերում իրականացված ամրաշինական աշխատանքները։
Անձնակազմը հրահանգավորվել է մարտական հերթապահության կրման ընթացքում անվտանգության կանոնների խստիվ պահպանման վերաբերյալ։