FootballItalia-ի փոխանցմամբ՝ եթե պարզվի, որ «Միլան»-ի ֆրանսիացի կիսապաշտպան ՄաթիեՖլամինիի վնասվածքը լուրջ է, ապա իտալական ակումբը պատրաստ է գնել Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի կիսապաշտպան Կակային։
Նախնական տվյալներով` 27-ամյա ֆրանսիացին ծնկի վնասվածքի պատճառով կարող է բաց թողնելմինչև 6 ամիս։ Ֆլամինիինփոխարինողների թվում շոշափվում է նաև իտալական «Չեզենա»-ի կիսապաշտպան ՄարկոՊարոլոյի անունը։ 26-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված են նաև իտալական «Լացիո»-ն, «Ֆիորենտինա»-ն ու «Պալերմո»-ն։
Սակայն Կակային ձեռք բերելու ամենամեծ հնարավորություններն ունի «Միլան»-ը, քանի որ Կական երբեք էլ չի թաքցրել, որ հանդիսանում է այդ ակումբի երկրպագու։
Հիշեցնենք, որ 2003-2009 թվականներին Կական հանդես է եկել «Միլան»-ում՝ անցկացրած 193 հանդիպումներում խփելով 70 գնդակ։





































