Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Հայաստանի նախարարի այցից հետո ուշագրավ զարգացում Վրաստանում

Վրաստանում հրաժարական է տվել արտաքին գործերի նախարար, այդ երկրի փոխվարչապետ Դավիթ Զալկալիանին: Ընդ որում, հրաժարականից հետո Զալկալիանին նշանակվել է ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան: Այս իրադարձությունը բավականին ուշագրավ է եւ հնարավոր է, եւ անգամ բավականին հավանական, որ դրա մոտիվները լոկ ներվրացական չեն եւ որոշակկի ազդեցություն թողնեն նաեւ ռեգիոնալ համատեքստում: Հարցերը իհարկե շատ են, կապված հրաժարականի հետ: Մասնավորապես, հրաժարական է ներկայացնում առանցքային պաշտոնյա, այն էլ մի շրջափուլում, երբ այյդ կարգավիճակը ցանկացած պետության համար, առավել եւս Վրաստանի, ունի էական նշանակություն՝ արտաքին գործերի նախարար:

Մյուս կողմից, հրաժարական տված նախարարը ստանձնում է նոր պաշտոն, որն իր այսպես ասած սուբորդինացիոն աստիճանակարգով էապես ցածր է, սակայն քաղաքական նշանակությամբ շատ քիչ է տարբերվում՝ Վրաստանի դեսպան թիվ մեկ գերտերությունում՝ ԱՄՆ-ում: Ըստ այդմ հարց է առաջանում, Զալկալիանին հրաժարական է տվել ԱՄՆ-ում աշխատելո՞ւ համար, թե՞ նրա հրաժարականի պատճառն այլ է, պարզապես Թբիլիսին փորձում է զուգահեռ լուծել այլ խնդիր՝ Նահանգների հետ աշխատանքի արդյունավետությունը, նաեւ ժեստ ԱՄՆ ուղղությամբ: Իրավիճակը որոշակիորեն հիշեցնում է 2014 թվականի հայաստանյան պատկերը, երբ պաշտոնանկ արված վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան: Իհարկե Տիգրան Սարգսյանը նշանակվեց ոչ անմիջապես, իսկ հետո էլ «վերադարձավ» ԵՏՄ հանձնաժողովի նախագահի կարգավիճակի՝ որպես Հայաստանի առաջադրած թեկնածու: Հազիվ թե Զալկալիանիին սպասի այդ հետագիծը, բայց նրա հրաժարականն ու ԱՄՆ դեսպանի պաշտոնի նշանակումը կարող է նախանշել Վրաստանի քաղաքականության որոշակի փոփոխություն, ինչն իր հերթին ազդեցություն կթողնի ռեգիոնալ համատեքստում: Այստեղ կարող ենք ուշադրության արժանացնել երկու հանգամանք: Վրաստանի արտգործնախարարը հրաժարական է տալիս օրեր առաջ Հարավային Օսիայից ստացված տեղեկության ֆոնին, որ չճանաչված Ցխինվալը մտադիր է հանրաքվե անել եւ մտնել ՌԴ կազմ: Այյդ տեղեկությունը առավել տարօրինակ հնչեց այն ֆոնին, որ Վրաստանը բավականին զուսպ վարքագիծ դրսեւորեց ուկրաինական պատերազմի համատեքստում եւ հայտարարեց անգամ, որ չի միանա ՌԴ դեմ պատժամիջոցներին, քանի որ դա չի բխում իր շահից: Կիեւը անգամ հետ կանչեց իր դեսպանին Վրաստանից, քննադատելով Թբիլիսիի դիրքորոշումը: Թբիլիսին իր հերթին քննադատեց Ցխինվալից հնչած հայտարարությունը, սակայն կարծես թե չի փոխել ուկրաինական խնդրի առնչությամբ իր դիրքորոշումը: Բայց, փոխվում է Վրաստանի արտգործնախարարը: Այդ փոփոխության համատեքստում մյուս ուշագրավ հանգամանքը հայկական «պրիզմայով» է: Դավիթ Զալկալիանիի փաստորեն վերջին հյուրը Հայաստանի փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էր, որը մարտի 29-ին աշխատանքային այցով եղավ Թբիլիսիում, հանդիպելով արտաքին գործերի նախարարի, նաեւ վարչապետ Ղարիբաշվիլիի հետ: Հայաստանի արտգործնախարարի այցը ռեգիոնալ լարվածության աճի ֆոնին էր, որ Ադրբեջանի «ձեռամբ» եւ որոշակիորեն նաեւ Արրցախում ռուս խաղաղապահների մասնակցությամբ կամ «անգործությամբ» ծավալվեց Փարուխ գյուղի եւ Քարագլուխ բարձրունքի ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում